Հայաստանում բռնկվող հրդեհները հնարավոր էր կանխարգելել, իսկ դրա համար նախապես աշխատանք պետք է տարվեր մարզպետարանների կողմից. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: «Մարզպետարանները պետք է հետևողական լինեին, չորացած խոտը ժամանակին պետք է հնձվեր, բնականաբար, հրդեհների քանակը պակաս կլիներ: Իրենք ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում …

