«Դա եղել է այսպես․․․»․ կայացավ Աննա Բաբաջանյանի գրքի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կայացավ Աննա Բաբաջանյանի «Դա եղել է այսպես․․․» գրքի շնորհանդեսը։

«Ժամանակ» մատենաշարի երկրորդ գիրքը պատմում է հայկական կինոյի և թանգարանային բացառիկ նմուշների մասին այնպիսի պատմություններ, որոնք ավելի են հարստացնում մեր իմացության շրջանակը:

«Գրքում տեղ են գտել հին հայկական ֆիլմերի մասին պատմություններ, որոնք այն մասին են, թե ինչպես են այդ ֆիլմերը սեղծվել, ինչ բարդ ճանապարհ են անցել դերասանները, օպերատորները, ողջ անձնակազմը, որպեսզի ստանան այն արտադրանքը, որը մենք տարիներ շարունակ վայելում ենք»,- ասում է գրքի հեղինակ Աննա Բաբաջանյանը։

Հեղինակի խոսքով՝ գրքի երկրորդ հատվածում իրերի, ցուցանմուշների պատմություններ են․ «Խորագիրը կոչվում է «Իրերը դա գիտեն»։ Այսինքն՝ դրանք լոկ անշունչ առարկաներ չեն, այլ մեր պատմության մի մասն են։ Այնքան հետաքրքիր պատմություններ կան դրանց տակ թաքնված, որ արժեր դրանք մի տեղ հավաքել և գիրքը հրատարակել»։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի կարծիքով՝ «Դա եղել է այսպես․․․»-ը գրքերի այն տեսակին է պատկանում, որն անպայման արժե ունենալ։

«Աշխարհի վրա դեռևս չկա ավելի տարողունակ ու թանկ պահոց, քան մարդկային հիշողությունն է։ Մարդը հեռանում է, և այլևս չկա այդ հսկայական պահոցը, գանձարանը։ Եվ այն մարդիկ, որոնք փորձում են այդ ամենից գոնե որոշ բեկորներ փրկել, մեզ վերադարձնել, շատ կարևոր դեր են կատարում։ Աննայի գիրքը հենց այդպիսին է»,- նշեց Հովիկ Չարխչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան