Հրայր Թովմասյանին օրենքով պաշտոնից հեռացնելը չափազանց դժվար է. քաղաքագետ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հասկանալի է, որ քաղաքական բաղադրիչ կա Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններում, և այն, մեղմ ասած, շատ զգալի է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը հակված չէ խոսել խնդրի իրավական կողմի մասին, ասում է՝ դրա մասնագետը չէ: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ըստ Իսկանդարյանի, այն ավելի քան հստակ է:

«Պատկերացնել, որ սա զուտ պատահականություն է, որ եթե չլիներ հեղափոխություն, եթե իշխանության չգար Նիկոլ Փաշինյանը, եթե չփոխվեր խորհրդարանը, և հիմա պարոն Թովմասյանի դեմ գործ լիներ այն բանի համար, որ նրա հայրը տան տանիքը սխալ է կառուցել, դե՝ կարիք չկա: Հասկանալի է, որ կա քաղաքական բաղադրիչ»,- հավելեց նա:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն՝ էլիտաների հերթափոխ. նոր էլիտան եկել է հնի փոխարեն, և հիմա նոր մարդիկ դուրս են մղում հներին, բայց դա իշխանափոխության տրամաբանությունն է: Նա, սակայն, հավելեց, որ մեր երկրում իշխանափոխությունը տեղի է ունենում օրինական մեթոդներով. «Օրենքի տառին պետք է հետևել, և այդ դեպքում հարկավոր է ամեն ինչ անելու օրինական ճանապարհը գտնել: Իսկ Սահմանադրական դատարանի դեպքում, ինչպես ես եմ հասկանում, օրինական միջոց գտնելը չափազանց բարդ է: Հարկավոր է այնպես անել, որպեսզի պարոն Թովմասյանն ինքը համաձայնի հեռանալ: Նրան օրենքով պաշտոնից հեռացնել չափազանց դժվար է, և դա ձգձգվում է»:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ եթե հիմա հնարավորություն լիներ մատի մեկ հարվածով մարդկանց դուրս բերել փողոցներ, ինչպես անցյալ տարվա ապրիլին, բոլորովին այլ իրավիճակ կլիներ, բայց այդ հնարավորությունն այլևս չկա:

«Լայն աջակցությունը շատ լավ բան է ցանկացած իշխանության համար, եթե դա ինչ-որ բանի համար օգտագործում ես: Իսկ եթե այն օգտագործում ես զուտ աջակցության համար, այն վաղ թե ուշ սկսում է նվազել»,- նշեց քաղաքագետը: