«Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը». Բաշար Ասադ
Քաղաքականություն
22.10.2019 | 20:38Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իդլիբի շրջակայքում գտնվող կառավարական ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչերի հետ. գրում է ermenihaber-ը:
Ելույթի ժամանակ Սիրիայի նախագահը խստորեն դատապարտել է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը իր պետության տարածք և նշել, որ բոլոր հողերը, որոնք այժմ չեն վերահսկվում կառավարական ուժերի կողմից, ետ են վերցվելու։
«Թուրքիայի նախագահը գող է, նա գողանում է մեր հողերը», – ասել է Ասադը՝ խոստանալով Իդլիբը մաքրել ահաբեկիչներից։