«Հեղափոխությունից հետո թաքուն բառն անընդունելի է». «Խայտառակություն է, վիրավորական է»․ ԱԺ ընդդիմությունը վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Գագիկ Ծառուկյանը զայրացած է երեկ հրապարակված այն տեղեկությունից, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով բարձրացվել է նախարարների աշխատավարձը։ Նա վիրավորված է։

«Թաքունը վիրավորական է և՛ մեզ, և՛ պատգամավորներիս համար և՛ ժողովրդի, թաքուն բառն էս հեղափոխությունից հետո անընդունելի է մեր բոլորիս համար»,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Հեղափոխությունից հետո ամեն քառօրյայի մեկնարկին ակտիվորեն մասնակցող պատգամավորն ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ հեղափոխություն արեցին, եթե ժողովրդի զրկանքները շարունակվելու են։ «Ժողովրդից թաքունը ո՞նց կարելի է անել, կարելի է ներկայացնել, եթե ժողովրուրդը դեմ չի, որևիցե նախարար լիարժեք իր գործը կատարել է արդյունավետ, որ մարդիկ տեսնում են, զգում իրենց առօրյայի վրա, խնդիր չկա, թող տասնապատիկ ավելացնեն»,- նկատում է խմբակցության ղեկավարը։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն այսօր պակաս բորբոքված չէր, նա ասում է՝ եթե անհրաժեշտություն լինի, խմբակցությունը կքննարկի ժողովրդից թաքուն աշխատավարձեր բարձրացնելու հարցը։

«Գուցե խրախուսու՞մ է եղել, դա ուրիշ բան է, բայց աշխատավարձ բարձրացնելը․․․ վարչապետը չի կարող դա բարձրացնել ամենամեծ ցանկության դեպքում, որովհետև ՀՀ-ում գործում է դեռևս 2013-ին ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքը, որն օրենքով է էդ հարցը կարգավորում։ Այսինքն, վարչապետն իրավունք չունի միանձնյա (որոշելու հարցը-Մ․ Ա․)»,-արձանագրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Այնուամենայնիվ, պարոն Պետրոսյանը պատրաստ է հաշիվ պահանջել իշխանությունից այն բանի համար, որ բավական չէ ամեն ինչ արվել է վարչապետի հանձնարարականով, դեռ մի բան էլ՝ թաքուն․ «Ինչ որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչ որ պետք չէ՝ անում են, մի հատ նախաքննության մարմինը հետաքննության է կանչում, ամբողջ ազգն իմանում է, ես էդտեղ գաղտնիություն չեմ տեսնում, հակառակը՝ ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին կերակրվող պաշտոնյան ինչի համար է ստանում աշխատավարձ»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներին ծանոթ չէր, առաջիկայում գործադիրի հետ միասին կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

«Իմ կարծիքով պետական կառավարման համակարգում պաշտոնյաներն, այո՛, պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- փաստում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլի» ոչ մի պատգամավոր պատրաստ չէ մեկնաբանել հանձնարարականի գաղտնիությունը։ Բաբկեն Թունյանը նույնպես անակնկալի էր եկել։

«Համոզված եմ, որ էդտեղ որևէ օրենքի խախտում եղած չի լինի, այլ հարց է, թե մենք ինչու ենք դա հիմա իմանում»,- զարմանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Նա համոզված է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձրացվեն, նախարարն, այո՛, պետք է ստանա 1,5 միլիոն դրամ աշխատավարձ․ «Ու դա ոչ միայն կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, այլ նաև լավ կադրերին, կոմպետենտ մարդկանց պետական համակարգ ներգրավելու ու էդ համակարգում պահելու համար է»։

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանն արդեն տեղեկություններ ունի, որ ոչ թե աշխատավարձ է բարձրացվել, այլ պարգևավճարներն են աշխատավարձի կրկնակիի չափ եղել։ Ինքը դեմ չէ, բայց ինչո՞ւ գաղտնի։ «Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, պետք է արվի բաց հրապարակային։ Նախարարները հանրային ծառայողներ են, քաղաքական նշանակումներ, և մենք բոլորս, մեր ամեն ինչը թափանցիկ է»,- պարզաբանում է ընդդիմադիր պատգամավորը։

Պարոն Մարուքյանն անպայման կառավարությունից հաշիվ է պահանջելու․ «Տեսեք, ֆինանսաբյուջետայինի համակարգի հետ կապված խնդիր կա, բնականաբար, խորհրդարանը, ի դեմս մեզ, միջոցներ կձեռնարկի գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար։ Որովհետև չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգով ծախսել»։

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ կառավարությունը կներկայացնի պատճառաբանությունը։

«Վաղը մենք ունենք կառավարության հետ հարց ու պատասխան, վստահ եմ, որ պատգամավորները, որոնք էսօր ձեզ միջանցքներում հարցազրույց են տվել և իրենց մտահոգությունն են հայտնել, կբարձրացնեն այդ հարցը, և կառավարության ներկայացուցիչը կպատասխանի այդ հարցին»,- տեղեկացնում է ԱԺ փոխնախագահը։

Պատգամավորին, սակայն, ընդհանրապես չի մտահոգում աշխատավարձերի բարձրացման փաստը․ «Ես մտահոգություն չունեմ, որովհետև կարծում եմ, որ ինչպես ուսուցիչների, ինչպես զինվորականների և բոլոր ոլորտների աշխատողների, մեր աշխատակիցների, մեր պետական հիմնարկների մարմինների աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացնել, որովհետև այսօր մասնավորն ավելի լավ պայմաններ է հաճախակի առաջարկում, և մասնագետները, որոնք պետությանը պետք են, պետությունը չի դիմանում մրցակցությանը»։

Ալեն Սիմոնյանը չի շտապում ցանկանալ, որ բարձրացվեն նաև պատգամավորների աշխատավարձերը։ «Մենք մի կերպ յոլա կգնանք»,- ասում է 925 հազար դրամ աշխատավարձ ստացող Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան