Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն-Ալպ շրջանում: Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանը Ֆրանսիայի տնտեսության առաջատարներից է, և ես համոզված եմ, որ մենք համագործակցության համար փոխադարձ հետաքրքրության ոլորտներ կգտնենք»: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և կայացած է համարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ նշելով, որ հայ և ֆրանսիական շուրջ 30 քաղաքների միջև առկա են համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրեր, որից 1 տասնյակից ավելին հենց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանից են, անցկացվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ, որոնց հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2020 թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Անդրադառնալով ընթացիկ փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է 2018 թ. ապրիլից Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, Լիոնի հետ կրթական համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում փոխշահավետ համագործակցում են Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանները, Երևանի ճարտարապետական համալսարանն ու Սենթ Էթիենի ճարտարագիտական բարձրագույն ազգային դպրոցը, արդյունավետ գործում է Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնը:

Լորան Վոքիեն ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլյա Դարագոնը, ինչպես նաև ՀՀ քաղաքների հետ քույր քաղաքների ղեկավարները՝ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Դեսին Շարպի քաղաքապետ Լորանս Ֆոտրան և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանը: Նրա խոսքով՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հայերը մեծ նպաստ են բերում շրջանի, նաև Ֆրանսիայի զարգացմանը, և Օվերն-Ռոն-Ալպ շրջանը պատրաստ է կապող օղակի դեր խաղալ Հայաստանի և Եվրամիության միջև: Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այժմ հետևում է մեր երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և իր՝ Ֆրանսիայի հայաշատ շրջաններից մեկի ղեկավարի առաջին այցը Հայաստան խոսում է փոխգործակցությունն էլ ավելի մեծ թափ հաղորդելու շահագրգռվածության մասին: Նա հեռանկարային է համարել զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի, վերականգնվող և արևային էներգետիկայի, թերմալ ջրերի ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համարժեք ներուժի առկայությունը և առաջարկելով փորձագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետ Փաշինյանը ևս հետաքրքրական է համարել Հայաստանի համար այս ուղղություններով փոխգործակցության խորացումը, ներդրումների ներգրավումը և պատրաստակամություն հայտնել առարկայական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումները շարունակել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ աշխատանքի ձևաչափով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ֆրանսիական դպրոցի, Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման ծրագրերի ընթացքի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: