Իշխանություններին խորհուրդ կտամ՝ իրենց գործելակերպով չերկարացնել Քոչարյանի ու Թովմասյանի պաշտպանների լեզուները. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

– Պարո՛ն Նորիկյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում Հրայր Թովմասյանի շուրջ, ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան: ՀՔԾ-ն նրան կասկածում է իշխանությունը յուրացնելու մեջ, քրեական գործ է հարուցվել: ԱԱԾ աշխատակիցները նրա հոր տուն գնացին, հետո ԱԱԾ-ում բացատրություն տվեցին հայրն ու դուստրերը: Իսկ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնությունը, փաստորեն, անհաջողության մատնվեց: Ի՞նչ է կատարվում:

– Սահմանադրական դատարանը և նրա նախագահը վերջին ժամանակահատվածում հայտնվել են հասարակական-քաղաքական իրադարձությունների կիզակետում, և բնական է, որ այս առումով իսկապես ակտիվ քննարկումներ և գործընթացներ են տեղի ունենում, այդ թվում՝ Ձեր կողմից մատնանշված քրեական գործերի տեսքով: Բնականաբար, ես օբյեկտիվորեն տեղյակ չեմ քրեական գործի նյութերից, դրանց բովանդակությունից, ուստի չեմ կարող հստակ տեղեկություն տրամադրել: Բոլոր դեպքերում՝ ակնհայտ է, որ որոշակի քննություն է տարվում Հրայր Թովմասյանի գործունեության վերաբերյալ՝ արդյո՞ք այդ ընթացքում նա Քրեական օրենսգրքով արգելված որևէ արարք է կատարել, որպեսզի նրա արարքներին տրվի համապատասխան իրավական գնահատական:

– Ձեր գնահատմամբ՝ սա արհեստակա՞ն պրոցես է, թե՞ բնականորեն հասունացած գործընթաց:

– Գիտեք՝ ընդհանուր տպավորությունը և հասարակական ընկալումները կարող են տալ Ձեր հարցի պատասխանը, որ սա կարող է պայմանավորված լինել քաղաքական այն որոշմամբ, որը կայացրել է քաղաքական իշխանությունը՝ ՍԴ-ում լիկվիդացնել նախորդ քաղաքական ռեժիմի օրոք ձևավորված թիմի ներկայացուցիչներին և դրա վառ ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին: Բայց ես խուսափում եմ դրա վերաբերյալ հստակ գնահատական տալ այն առումով, որ ինձ համար հստակ արձանագրել եմ՝ կործարար կլինի, եթե մեր երկրում իրավական գործընթացները քաղաքական պատվերների արդյունք լինեն: Ես հույս ունեմ, որ ՀՀ-ում որևէ քաղաքական պատվեր գոյություն չունի որևէ քրեական գործով, և գործադիր իշխանության կողմից ուղղակի հանձնարարական չկա վարույթն իրականացնող որևէ մարմնի՝ այս կամ այն անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, առավել ևս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

– Այսինքն՝ վստահ չեք, այլ հույս ունեք…

– Հույս ունեմ, որ այդպես չէ: Ես ակնկալում եմ, նաև իմ պատկերացրած Հայաստանն եմ այդպիսին տեսնում: Ինչ վերաբերում է կոնկրետ Հրայր Թովմասյանին և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, ես ուզում եմ հարցը քննարկենք երկու կոնտեքստում՝ իրավական և քաղաքական: Բոլոր դեպքերում՝ սա այնպիսի իրավական գործընթաց է, որն ուղեկցվում է քաղաքական շեշտադրումներով և քաղաքական բնույթի քննարկումներով: Իրավական ճանապարհով, ակնհայտ է, մի ճանապարհը՝ ՍԴ դիմելու, վիժեցվեց, այսինքն՝ ՍԴ անդամին կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու համար: Այդ հիմքով այլևս հնարավոր չէ ՍԴ դիմում ներկայացնել: Երբ վերլուծում ենք իրավական գործիքների ամբողջությունը, հանգում ենք հետևյալին, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու միակ հիմքը մնացել է քրեական հետապնդման եղանակով այդ լիազորությունները դադարեցնելը: Այլ հարց է, թե որքանով են հիմնավոր քրեական հետապնդման նյութերը, և արդյո՞ք վարույթն իրականացնող մարմինը ձեռք կբերի բավարար հիմքեր՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու, դրա համար ՍԴ-ի համաձայնությունը ստանալու համար, որովհետև ՍԴ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, նրան մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է լինելու ՍԴ-ի համաձայնությունը:

– Հրայր Թովմասյանին պաշտպանող իրավապաշտպանները, մասնագիտական շրջանակներն ասում են, որ Քոչարյանի դիմումը բավարարվեց, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, ինչը նրա պաշտպանների կողմից դատարանում օգտագործվեց: Այսպիսով՝ Հրայր Թովմասյանն իշխանությանը ոչ հաճո որոշում կայացրեց, և բնական է, որ իշխանությունը թույլ չէր տա, որպեսզի Թովմասյանը պաշտոնավարի: Այս տեսակետն արժանահավա՞տ է:

– Ես չգիտեմ, թե ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, Հրայր Թովմասյանի աջակիցները: Հընթացս գործող իշխանություններին էլ խորհուրդ կտամ իրենց գործելակերպով ու վարքագծով չերկարացնեն նրանց լեզուները, որովհետև ակնհայտ է, որ այդ մարդիկ այսօր շահարկում են ցանկացած գործընթաց՝ փորձելով հալածյալի լուսապսակ դնել իրենց գլխին, տպավորություն ստեղծել, որ Հայաստանում գործող իշխանությունները զբաղված են իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելով: Դրա համար ես նշեցի, որ ինձ համար ողբերգություն կլինի, որ Հայաստանում որևէ մեկի պատվերով որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի: Բայց, միաժամանակ, ես զսպվածության, զգոնության կոչ եմ անում Հայաստանի այսօրվա իշխանություններին՝ չկատարել այնպիսի գործողություն, որը հնարավորություն կտա երկարացնել նախկին քաղաքական ռեժիմի և նրա սպասարկուների լեզուներն ու որևէ կերպ փորձել շահարկել ստեղծված իրավիճակը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան