Կապանում Ողջի գետի աղտոտվածության աստիճանը կարելի է գնահատել նորմալ․ Կապանի քաղաքապետ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

 Factor.am-ի զրուցակիցն է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը

-Պարոն քաղաքապետ, ի՞նչ իրավիճակ է այժմ Կապանում Ողջի գետի աղտոտվածության հետ կապված, ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

-Այժմ Կապանում Ողջի գետի աղտոտվածության աստիճանը կարելի է գնահատել նորմալ։ Որոշ հատվածներում միայն պոչանքի հետքեր են երևում, այն էլ նստվածքային ձևով։

-Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի կարգավորումը։ Կապանի բնակիչներն ահազանգում են, որ գետի հարակից բնությունն ու կենդանական աշխարհը աղետալի վիճակում են։

-Խնդրի կարգավորումը տեսնում ենք հանքարդյունաբերող կազմակերպության կողմից էլ առավել աչալուրջ լինելու մեջ բնապահպանական ռիսկերի նկատմամբ՝ իրականացնելով բոլոր բնապահպանական միջոցառումները և լինելով միաժամանակ ավելի զգոն։

-Տեսանյութեր կան, որոնցում երևում է, որ Կապանի կոմբինատի թափոնաջրերը քաղաքի միջով, բնակելի տների հենց կողքով բաց հոսում են ու խառնվում Ողջի գետին: Այս հարցի լուծումը ինչպե՞ս պիտի տրվի։

-Դրանք Կապանի կոմբինատի թափոնաջրերը չեն, դրանք նախկինում շահագործված բաց հանքից հոսող թթվաջրերն են, որի լուծումը տեսնում ենք միայն բաց հանքի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացմամբ։

– Շրջակա միջավայրի նախարարն ասում է, որ գետի աղտոտման համար տուգանքները շատ քիչ են, իսկ որոշ բնապահպաններ պնդում են, որ տուգանքների փոխարեն պետք է քրեական գործեր հարուցվեն։ Գետի աղտոտմանը վերջը դնելու ո՞ր տարբերակին եք կողմ։

– Վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է, և նրանք ավելի ճշգրիտ կպատկերացնեն տուգանքի չափերը։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության, քանի որ նման վթարները անզգուշության պարագայում են տեղի ունենում։ Իսկ դիտավորության դեպքում, գտնում եմ, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

-Որպես համայնքի ղեկավար ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, և պատրաստվում ձեռնարկել հարցի լուծմանը հասնելու համար։

-Դիմել ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որպեսզի տրամադրեն համապատասխան տեխնիկա՝ գետը մաքրելու համար։

Լիլիթ Շաբոյան