Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Գլխավոր դատախազությունը ստացել է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաստատեց սա: «Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր հսկողական, դատավարական ղեկավարման գործառույթները: Եթե ես հիմա որոշակի դիրքորոշում արտահայտեմ, վստահ եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, կկաշկանդեմ հսկող դատախազին»,- ասաց Արթուր Դավթյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

