Ի՞նչ է  կատարվում Գյումրիի «Թռչունյան տանը»․ի՞նչ վիճակում են երեխաներն ու բարերարների կողմից նրանց տրված օգնությունը

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Մի քանի օր է, ինչ մամուլում տարբեր հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ  Գյումրիի «Թռչունյան  տուն» մանկատանը երեխաները մնացել են բախտի քմահաճույքին։ Բարերարներ են այցելել հաստատություն` հիգիենիկ պարագաներ, սնունդ, հագուստ  են տարել խնամվող երեխաներին, սակայն օգնությունը  սաներին այդպես էլ չի հասել։ Բացի այդ, ըստ հրապարակումների,  մանկատանը սարսափելի վիճակ է, լվացարանների մոտ կտրտված, տարօրինակ գույնի օճառներ են, ցնցուղը կոտրված է, երեխաները չեն կարող լողանալ։ Նշվում է նաև, որ բարերարները իրենց հետ մանկատուն են տարել պահածոյացված տավարի միս, որոնցից, սակայն,  սաները չեն օգտվել, նրանց կերակրել են ճաշով, որի մեջ մակարոն է եղել, կիսաթթված կաղամբով։

Մենք գնացինք հրապարակումների հետքերով՝ փորձելով պարզել, թե  ի՞նչ է վիճակ է մանկատանը։ Տեղեկացանք, որ  անցյալ հինգշաբթի օրը Երևանից չորս կին է եկել մանկատուն։ Նրանք որևէ կազմակերպություն չեն ներկայացրել, ուղղակի ասել են, որ Երևանի թիվ 51 դպրոցն էլ իր  օգնությունն է  հավաքել երեխաների համար։ Կանայք բերել են մեծ քանակությամբ սննդամթերք, լվացքի, հիգիենայի համար նախատեսված պարագաներ  ու  հագուստեղեն։

«Շատ-շատ ուրախացանք, շատ գոհ էինք։ Բերել էին, ես բոլորին ասեցի, բաժանեք ինչպես ուզում եք, և իրենք հիմնականում հագուստները բաժանեցին։ Էնքան շատ էր, որ մինչև հիմա մենք ունենք բավականին կուտակումներ։ Էլ տանող չկար։ Իրենք անհատապես բաժանում էին, երեխաները մոտենում էին, իրենք բաժանում էին։ Հետո 5 ամիս է՝ աշխատողները աշխատավարձ չեն ստանում, հավաքարարը, բուժքույրը ասել էին՝ կարելի է մենք էլ մնացորդից վերցնենք, որ էլ չեն տանում, թույլ էին տվել, բայց գրել են՝ իբր թույլ չէին տվել։ Թույլ տվեցին, մի քանի կտոր էլ իրենք են վերցրել։ Իսկ մյուս բերածները իրենք պահեստավորել էին արդեն, սենյակ էինք տվել, դնում էին այդտեղ»,-  մեզ հետ զրույցում ասաց «Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը։

Նա ներկայացրեց, որ  ըստ օգնության ընդունման կարգի, քանի որ ակտ ապրանք բերողները չեն ունեցել, իրենք են  մուտքագրել ստացված ապրանքները, և առանց դրա հնարավոր չի եղել դրանք բաժանել։

«Հաշվապահը մոտեցավ իրենց,  հարցրեց՝ ակտ ունե՞ք ձեզ հետ, որ ապրանքից ինչքան է, ասեցին՝ չունենք։ Եվ այդպես իրենք գնացին։ Մենք նման դեպքում հանձնաժողով ունենք ընդունման, հանձնաժողովով ընդունում ենք, անդամները ստորագրում են, թե ինչ է մուտք եղել։ Ուրբաթ օրը մենք ստանում էինք օգնություններ կազմակերպություններից, զինվորական զորամաս եկավ, եկավ ուրիշ անհատ բարերար, այդ օրն էր, միանգամից շատ քանակություններ եկան։ Եվ պետք է հերթով մուտք անենք, մինչև մուտք չանենք մեր պահեստը, մեր բազայում, չենք կարող ծախսել դա։ Տեսանք, որ ուրբաթ, շաբաթ էլ են շատ բերում, կիրակի օրով եկանք ու սկսեցինք տեղավորման, դասավորման, հաշվառման պրոցեսը»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ կիրակի օրը  բարերար կանայք կրկին  եկել են մանկատուն․ վերոնշյալ կանանցից եղել են երկուսը, որոնց  հետ, ինչպես հետագայում է պարզվել, եղել են նաև երկու լրագրողներ, որոնք  չեն նշել, որ լրագրող են։ Տնօրենի ներկայացմամբ՝ նրանք սկսել են փնտրել իրենց՝ ավելի վաղ բերած ապրանքները, հարցնել, թե  ինչո՞ւ դրանք չեն տրվել երեխաներին։

«Տորթերով եկան ներս մտան, մենք էլ ժպիտով դիմավորեցինք։ Ուրախ ընդունեցի իրենց, հետո տեսա, որ սխալ մոտեցում դրսևորեցին։ Որտեղ են մեր բերածները, սկսեցին ման գալ, մտնել պահեստ, վայ երկու շոկոլադ չկա,  որտեղ է և նման բաներ։ Ասեցինք՝ դեռ չենք հաշվել,  կհաշվենք, մենք պետք է ֆիքսենք։ Հետո սկսեցին փնտրել օճառները, լվացող հեղուկները, տարել ցույց ենք տվել, մեկ առ մեկ հաշվել են, որ ամեն ինչ տեղում է, լվացող հեղուկները, անձեռոցիկները, պամպերսներ, տակդիրներ,  ամեն ինչ։ Մինչև իրենց գալն էլ մենք ամեն ինչ ունեինք,  շատ շնորհակալ ենք, որ նման ակցիա են արել, բայց որ ունեինք՝ թողնեինք մեր ունեցածը, հաշվառածը չտայինք, անցնեինք նորի՞ն»,- ասաց «Թռչունյան տան» տնօրենը։

Այնուհետ հիգիենիկ ապրանքները կանայք տեղավորել են մանկատան սաներից մեկի սենյակում, որպեսզի նա բաժանի երեխաներին։ Խոսքն, այս դեպքում, Տանյայի մասին է, որի 18-ը լրացել է, սակայն նա  դեռ շարունակում է ապրել մանկատանը։ 5 տարեկանում Տանյան իր 7 և 2 տարեկան եղբայրների ու դեռ 1 տարին չլրացած փոքրիկ քրոջ հետ  է հայտնվել այստեղ։ Նա և փոքր քույրն էլ ծանրամարտիկներ են։ Տանյան հիմա այլևս ծանրամարտով չի զբաղվում, սակայն քույրը մեծ հաջողություններ ունի , վերջերս էլ Իսրայելում կայացած մրցումներում 2-րդ տեղն է զբաղեցրել։ Մեր՝ «Թռչունյան տանը» գտնվելու ընթացքում, քույրիկը ուսումնամարզական հավաքների էր, իսկ Տանյան մանկատանը չէր, սենյակի դուռն էլ փակ էր։ Այդպիսով՝ չկարողացանք նրա հետ զրուցել ու իր սենյակում պահ տված ապրանքները տեսնել։

Ըստ մանկատանը շրջանառվող լուրերի՝ հենց Տանյան է կապ պահպանում նշյալ բարերար կանանց հետ ու նաև տարբեր լրագրողների, որոնց էլ ուղարկել ու ուղարկում է ճաշերի ու այլ տեսակի լուսանկարներ։

Շրջեցինք մանկատանը։ Օճառները կտոր-կտոր ու հին չէին։ Տեղեկացրին, որ թեք կտրված, հատուկ օճառներ են ստանում, որոնք տրվում են բոլոր նման հաստատություններին։ Սանհանգույցը ևս  նորմալ վիճակում էր։ Տնօրենը մեզ հետ զրույցում չհերքեց, որ լինում են դեպքեր, որ ցնցուղները ջարդվում են, փչանում, բայց երեխաները երբեք չեն մնում առանց լողանալու։

«Մեր  դուշերը այնպես չէ, որ շատ թանկանոց են, շուտ են կոտրվում, երեխաները անխնա են վարվում։ Եղել է, որ մի օր կոտրված է եղել, բայց չի նշանակում, որ չեն լողացել։ Միշտ էլ տաք ջուրը կա, անչափ շատ հագուստ ունեն»,- հավաստիացրեց Սոնա Սիմոնյանը։

Նաև նշեց, որ  օրվա համար  կա իր ճաշացանկը և երեխաները սնվում են ըստ դրա, օրական 4 անգամ, ընդ որում՝  պարտադիր ամեն օր միս է տրվում, երեկոյան քնելուց առաջ էլ  երեխաները անպայման սնվում են։ Բարերաների կողմից բերված սնունդն էր պահվում է սառնարանում ու պահեստներում։

«Ես չգիտեմ ինչու են այդպես ասում, բոլոր երեխաները չէ, որ նույն կարծիքի են։ Երեկ էլ երեխաները  հաց էին ուտում, ասեցի՝ համով եմ եփում, ասեցին շատ համով է, ձեր եփածը միշտ էլ դուր է եկել։ Ես միշտ սիրով եմ պատրաստել, կարող է բոլորի համար համով է, մեկի համար համով չէ։ Երեխա կա առաջին է սիրում, երեխա կա երկրորդ է սիրում։ Նայած որ երեխան ինչ է ուտում։ Ցերեկը միս՝ հավի միս, տավարի միս, պարտադիր ուտում են , ամեն երեկո երշիկը պարտադիր կամ նրբերշիկ»,- մեզ հետ զրույցում ասաց հաստատության խոհարար Ալյոնա Պոլեյանը։

Աշխատակիցները նաև սրտնեղեցին, որ պատրասված մակարոնով փլավն ու դրա հետ մատուցված կաղամբով թթուն նկարվել են ու այդ նկարները հասել են տարբեր տեղեր։ Ի դեպ՝ խոհարարը մեզ ցույց տվեց հայտնի թթուն՝նշելով, որ ամեն տարի իր ձեռքով է  պատրաստում։

Մեզ հետ մասնավոր զրույցում էլ հաստատության սաները նշեցին, որ գոհ են տրվող սնունդից, միշտ էլ լողանում են, իրենց լավ են վերաբերվում։ Նաև ցույց տվեցին իրենց սենյակները։ Ծնողներից մեկն էլ, որը եկել են իր երեխային տեսնելու, նշեց, որ բորբոքված է տարածված տեղեկություններից։

«Ես շատ շնորհակալ եմ դպրոցից էլ, հաստատությունից էլ ու այդ սուտ  տեղեկություններից իրոք բորոբոքված եմ ու շատ զարմացած։ Շատ լավ կսնվեն երեխաները, տներից  լավ, նույնիսկ հորով մորով երեխաներ կան, որ այդ ձևի չեն սնվում, ինչպես մեր երեխաներն այստեղ։  Մեկը հիվանդանում է, մեկը տաքություն, մեկը մի բան՝ ծնողից առավել ձևի ուշադրություն կա։ Սապոգից հետ, կոշիկից հետ, հագուստից հետ՝ ամեն ինչ այս հաստատությունը իրենց տեղը տեղին տալիս է, ոչ մի գրենական պիտույքի խնդիր չունեն։ Ես բոլորի ծնողների անունից կարող եմ ասել, շատերի հետ եմ շփվել, մենք շնորհակալ ենք այս դպրոցին ու  հիմա մոլորվել ենք, որ հանկարծ մի բան լինի, ի՞նչ ենք անելու, երեխաները ի՞նչ են անելու»,- ասաց սաներից մեկի ծնող Ռուզաննա Թումասյանը։

Նշենք, նաև որ «Թռչունյան տան» ֆինանսավորումը այս տարվա հուլիսից դադարեցված է։ Կառույցը, որը պետական չէ, 16 տարի շարունակ ֆինանսավորվել  է բարերարների կողմից։ Հիմա, սակայն,  բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ,  հրաժարվել են գումարի տրամադրումից։

 

Աիդա Սարգսյան