ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են վիզաների ազատականացման հարցը: Այս մասին Կառավարությունում Դոնալդ Տուսկի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը։ Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ …

