Ինչո՞ւ է զարմանում վարչապետը, ի՞նչ է արվել ոստիկանական խոշտանգումները արմատախիլ անելու համար․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
13.12.2024 | 15:16
Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի Ժ/Պ Սարիկ Մինասյանին
13.12.2024 | 15:08
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը 4000-րդ պարեկությունն է իրականացրել
13.12.2024 | 15:06
«Լավ է՝ էսօր էս շխուրն եղավ, իմացան էս ինչ թուղթ է» մսավաճառ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:00
Գալուզինը՝ Սյունիքի մարզով «ճանապարհի» մասին, Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 14:53
Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զանգվածային հարձակման մասին
13.12.2024 | 14:51
Թրամփը կարող է Իսրայելին առաջարկել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ
13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

Եթե վերլուծելու լինենք հետհեղափոխական Հայաստանի անցնող տարին՝ արդյո՞ք այն դրականորեն տարբերվեց նախորդներից։ 

– Իրականում խոշոր տարբերություններ ես չեմ կարող նշել, ցավոք, թեև սպասելիքները շատ մեծ էին հեղափոխությունից հետո։ Սակայն մի հատկանշական գիծ կա. քաղհասարակության հանդեպ վերաբերմունքը և հարձակումները, հատկապես՝ իրավապաշտպանների նկատմամբ սաստկացել են հետհեղափոխական շրջանում։

– 2019 թվականին ականատես եղանք քաղհասարակության կազմակերպությունների նկատմամբ հարձակումների, թիրախավորումների՝ առավելապես նախկին իշխանության ներկայացուցիչների կատարմամբ։ Ի՞նչ գործընթացի հետ գործ ունեցանք։

– Իհարկե, հեղափոխությունը մեկ օրում չէ, որ կատարվեց։ Դա կատարվել է քաղհասարակության տարիների և երկարատև աշխատանքի արդյունքում, որովհետև տարիներ շարունակ բարձրաձայնվել, հավաքագրվել են բոլոր այն խնդիրները, մարդու իրավունքների խախտումները և, երևի թե, միակ օղակը եղել է քաղհասարակությունը, որ բարձրաձայնել է սիստեմատիկորեն և հանրության կողմից ստացել է աջակցություն։ Հեղափոխությունը, իհարկե, չէր լինի, եթե այդ համակարգված աշխատանքը չկատարվեր։ Ուստի և ամբողջովին բացատրել, թե ինչու են այդ խմբերը թիրախավորել քաղհասարակությանը, և նրանց թե՛ վարկաբեկման գործընթացն են իրականացնում, թե՛ թիրախավորման և սպառնալիքների, հնարավոր չէ:

– Քաղհասարակության թիրախավորման տակ հետին ի՞նչ նպատակներ են թաքնված։

– Առաջին հերթին վարկաբեկելն է մարդկանց, որ նրանց խոսքը չունենա կշիռ, որն ունեցել է մինչ այժմ հասարակության մեջ։ Նախկին իշխանությունները քաղհասարակությանը դիտարկել են որպես միջազգային կառույցներին ցույց տալու վիտրինա, և որպես այդպիսին  ամբողջովին ուշադրություն չեն դարձրել այն խնդիրներին և հարցերին, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, և համակարգային լուծում չեն տվել դրանց։ Այժմ, երբ իրավիճակը փոխվել է և քաղհասարակությունը համակարգային լուծումներ է պահանջում այդ նույն հարցերի, վարկաբեկման գործընթացի միջոցով վախ է տարածվում նաև իշխանության շարքերում, որ եթե մենք լսենք իրավապաշտպաններին, ապա հասարակությունը մեզ կդիտարկի նույն խնդրի ու համայնքի ներկայացուցիչ, ուստի եկեք չլսենք, որպեսզի չունենանք այդ ստվերը մեզ վրա։ Դրա համար էլ ավելի է պատնեշվում քաղհասարակությունը իշխանությունից։

– Թիրախում հայտնվեցին առավելապես այնպիսի կազմակերպություններ, որոնք տարիներ ի վեր ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից են հանդես եկել, պաշտպանել այդ արժեքները։ Այդ իմաստով Ձեզ համար սպասելի՞ էր նման իրավիճակը, և ինչպե՞ս եք գնահատում իշխանության արձագանքը թիրախավորումների հետ կապված։ 

– Մի կողմից՝ նախկին խմբավորումների կողմից նմանատիպ հարձակումներն ու թիրախավորումները, սակայն այդ թիրախավորումների համար պետք էր ստեղծել հարթակներ, որոնց ստեղծման տեսնակյունից, իհարկե, անսպասելի էր։ Եթե իշխող վարչակազմն այս պահին հնարավորությունները բաց չթողներ, այն պատուհանները, որոնք կարող էին հստակ արժեքների և հստակ քայլերի շուրջ միավորումներ կառուցել ու այդ արժեքներն ամրապնդել հասարակության շրջանում, մենք այդ տարածքներն ուղղակի բաց չէինք թողնի, որպեսզի այդ հնարավորություններն ունենային։ Ես այստեղ տեսնում եմ կառավարման համակարգը զբաղեցնող էլիտայի բաց և նրանց վախերի խնդիրը, որ նրանք չունեցան բավարար կամք՝ արժեքային տարածքի շուրջ ձևավորել միասնություն։

– Կառավարությունն առաջարկեց քրեականացնել բռնության կոչերը, ըստ նախարար Ռուստամ Բադասյանի՝ արտահայտվելու ազատությունը բացարձակ չէ, կարող է սահմանափակվել, եթե անհրաժեշտ է: ԱԺ-ում ատելության խոսքի դեմ օրենսդրական պայքարի կարգավորումները քննարկող աշխատանքային խումբ է գործում։ Արդյո՞ք օրենսդրությունը կփրկի իրավիճակը և, ի վերջո, արդյո՞ք ատելության խոսքը չի սնուցվում երկու կողմից էլ՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության։ 

– Մենք այստեղ ևս բաց թողեցինք մի կարևորագույն շրջան, երբ հենց իշխող վարչակազմի կողմից տեղի ունեցան բավական լուրջ մշակութային խնդիրներ՝ հենց խոսքի մշակույթի տեսանկյունից։ Սպառնալիքներ հնչեցնել, որևէ խմբի թիրախավորել չի կարելի, և դա կարող  է քրեորեն պատժելի արարք լինել, ես համաձայն եմ։ Սպառնալիքներով խոսել հասարակության որևէ խմբի հետ պետք չէ, և դա իսկզբանե էինք նշել, երբ վարչապետն ասում էր, որ ասֆալտին կփռի մարդկանց և բռնության կենթարկի։ Այստեղ շատ խորը մշակութային խնդիր է. ինչպես այդ տոնը տաս հասարակությանը, նա կփորձի այդ նույն տոնով շարունակել, և տարբեր խմբեր լսում են՝ վերևից ինչ է հնչում, ու վերարտադրում են դա։ Որևէ խումբ չի նստում՝ մտածում, թե ինչպես ես վերարժևորում արժեքները։ Հեղափոխական էներգիան օգտագործվում է ոչ թե ռեֆորմներն ակտիվացնելու, այլ հռետորաբանության մեջ է օգտագործվում, որը կոշտանում է աստիճանաբար՝ փոխարինելով ռեֆորմների կարևորությանն ու ագրեսիվությանը։ Ռեֆորմները պետք է լինեն համարձակ, և խոսքը չի կարող փոխարինել դրանց։ Մենք չենք կարողանում ագրեսիվ ռեֆորմներ իրականացնել, փորձ է արվում խոսքի հուժկու շեշտադրմամբ փոխարինել այդ ռեֆորմները։

– ԱԱԾ-ն վերջերս տարակուսելի ձևակերպումներով, էմոցիոնալ գնահատականներով հայտարարությամբ հանդես եկավ՝ ուղղված իրավապաշտպան Արթուր Սաքունցին և, որ շատ ուշագրավ էր, կոչ էր արվում ԱԱԾ-ի մասին խոսելիս լինեն զուսպ, զգույշ։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– ԱԱԾ ղեկավարը փոխվեց, ոճը՝ ոչ։ Որևէ տարբերություն չեմ տեսնում Արթուր Վանեցյանի գրած ստատուսների և ԱԱԾ հրապարակած հայտարարության միջև: Այն պարունակում էր սպառնալիքներ, եթե շարունակվի այս ոճով կամ վերանայել գործունեության տեսակը, որակը և այլն։ Պետական կառույցը պետք է մնա իր բարձրության վրա։

– Մարդու իրավունքների տեսանկյունից զգայուն կառույց է Ոստիկանությունը, երբ, ասենք, քաղաքացին բերման է ենթարկվում բաժանմունք։ Վարչապետն ԱԺ ամբիոնից զարմացել էր այն հարցից, որ Ոստիկանության բաժանմունքներում այսօր խոշտանգման դեպքեր կան, մարդ ուտելու հետ համեմատեց։ Factor TV-ն ներկայացրեց 5-6 հետհեղափոխական ոստիկանական խոշտանգման պատմություններ։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ունենք այսօր կամ իշխանությունը ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել սրանցից։ 

– Ինչո՞ւ է զարմանում վարչապետը, ի՞նչ է արվել ոստիկանական խոշտանգումներն արմատախիլ անելու ուղղությամբ։ Ես զարմանում եմ ընդհանրապես, երբ քաղաքական գործիչները կարծում են, որ իրենց մեկ խոսքն ունի ազդեցություն, որ համակարգը պետք է ոտքից գլուխ փոխվի։ Տարիներ շարունակ գործել են նույն ոճով, և որևէ նոր իրավական կառուցակարգ, որևէ նոր մոտեցում այս մեկուկես տարվա ընթացքում այդ համակարգերում չի եղել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան