Տիեզերքն ու տիեզերքի ուսումնասիրությունը՝ 2Օ19 թվականին

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչ տվեց 2Օ19 թվականը տիեզերագնացության ու աստղագիտության բնագավառին։ Կամ ինչ տվեցին այս երկու բնագավառները 2Օ19 -ին. գրում է amerikayidzayn.com-ը:

Այս մասին սկսենք պատմել ՆԱՍԱ-ի Նյու Հորայզըն տիեզերանավի կողմից իրականացված ճամփորդությամբ, որը միայն 2Օ հազար կմ հեռավորությամբ պատկերներ ուղարկեց արեգակնային համակարգի հեռավոր սահմանում գտնվող Կույպերի գոտու Ուլթիմա Թուլե անվանումը կրող, 36 կմ երկարություն ունեցող երկնային մարմնից։

Տարին նշանավորվեց լուսնի լիակատար խավարումով, երբ արեգակը, լուսինն ու երկրագունդը դասավորվեցին ուղիղ մեկ գծի վրա։ Դրան հետեւեց այսպես կոչված ՝՝արյունոտ լուսինը՛՛, երբ խավարման ժամանակ երեւաց երկրագնդից արձակված լույսը։

Չինաստանի LinkSpace ընկերությունն օգոստոսին կատարեց հետ վերադարձող հրթիռի երրորդ հաջող փորձարկումը։

SpaceX մասնավոր ընկերությունը մարտ ամսին տիեզերք արձակեց ՝՝Դրեգոն 2՛՛ տիեզերանավը, որը պիտի հավաքի մարդկանց կողմից ապագայում հեռավոր թռիչնքներ իրականացնելու համար անհրաժեշտ տվյալներ։ Օդի առաջին նմուշներն այն փոխանցեց Տիեզերական միջազգային կայանում գտնվող տիեզերագնացին։

Դրանից մեկ ամիս առաջ էր նույն ընկերությունն արձակել հրթիռ։ Այն իր հետ երկինք էր տարել ՝՝Բերեշիթ՛՛ անվանում կրող լուսնագնացին, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է ՝՝Ի սկզբանե՛՛։ Սակայն որոշ անսարքությունների պատճառով ապրիլին այն կործանվեց լուսնի վրա։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարարությունը SpaceX-ի հետ միասին արձակեց ՝՝Falcon Heavy՛՛ վերագործարկելի հրթիռը, ու նպատակ ունի այն հետագայում կիրառել անվտանգության նպատակներով իրականացվող ծրագրերում։

Չիլին 2Օ19-ի հուլիսին մխրճվեց մթության մեջ, երբ լուսինը հայտնվեց ուղիղ արեգակի դիմաց՝ առաջ բերելով արեւի լիակատար խավարում, մի բան, որը տեղի է ունենում մոտավորապես 18 ամիսը մեկ անգամ ու տեսանելի լինում երկրագնդի տարբեր հատվածներից։

Սեպտեմբեր ամսին Դորիան ծովամրրիկը հարվածեց Բահամյան կղզիներին։ Պատմության մեջ ամենաուժգին այս փոթորկին ուշադրությամբ հետեւում էին Տիեզերական միջազգային կայանից։

Քրիստինա Քոխն ու Ջեսիկա Մեյրը հոկտեմբեր ամսին դարձան բաց տիեզերք դուրս եկած կանանց առաջին անձնակազմի անդամները, որոնք անծայրածիր բաց տարածության մեջ վերանորոգեցին կայանն էլեկտրասնուցող սարքավորումները։

Չինաստանի աստղագետները նոյեմբեր ամսին, ուսումնասիրելով Հարդագողի ճանապարհ անվանումը կրող մեր գալակտիկան, հայտնաբերեցին այնպիսի մեծության տիեզերական սեւ անցք, որը նրանց խոսքերով, գոյություն պիտի չունենար։ LB-1 անվանումը ստացած սեւ անցքը երկրագնդից գտնվում է 15 հազար լուսատարի հեռավորության վրա եւ իր զանգվածով մեր արեգակին գերազանցում է 7Օ անգամ։
2Օ19 թվականն աստղագիտության բնագավառում նշանավորվեց նաեւ ՝՝անցում՛՛ անվանումը կրող երեւույթով, երբ Մերկուրի մոլորակն անցավ արեգակի առջեւով։ Երեւույթ, որը մեկ դարի ընթացքում կրկնվում է միայն 13 անգամ։

Հիշարժան էր նաեւ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի կողմից դեպի լուսին արձակված առաքելությունը հուլիս ամսին, որը ցավոք երկրագնդի հետ կապը խզեց թռիչքից երկու ամիս անց։

Եվ ի վերջո, SpaceX-ը Տիեզերական միջազգային կայան ուղարկեց գենետիկորեն մոդիֆիկացված մկներ։ ՝՝Ամենակարող մկներ՛՛ կեղծանունը ստացած այս էակները կարող են բացահայտել մեր մարմնի ծերացման պատճառները եւ բացատրություն տալ, թե ինչու եւ ինչպես է մեր մարմինը տարիների հետ մաշվում։

Չէ որ եթե լիովին հասկանանք ծերացման պատճառը, կարող ենք մի օր էլ գտնել հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը։