Ազգային ժողովի 12 պատգամավորի՝ Երևանում վարձակալած բնակարանի համար կվճարեն հարկատուները: Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները օրենքով սահմանված կարգով դիմել են խորհրդարանին՝ բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմին ուղղված գրավոր հարցման պատասխանից: Բնակարանի վարձ պահանջած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են՝ Հովիկ Աղազարյանը, Վաղարշակ …