ԱԱԾ-ն բացահայտել է Մասիսի համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված  համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով անձի, նվիրատվությամբ, ավագանու որոշման հիման վրա վերջինիս օտարել են համայնքի սեփականությունը հանդիսացող և ՓԲ ընկերություններից մեկի կողմից զբաղեցված 833.2քմ մակերեսով վարչական շենքը, ապա ուղղակի վաճառքով, մեկ այլ որոշմամբ, նույն ավագանու անդամին օտարել են  նշված ընկերության կողմից զբաղեցված 299քմ մակերեսով հողատարածքը: Այնուհետև, համայնքի ղեկավարի ցուցումով, նշված վարչական տարածքն ու հողատարածքը նվիրաբերել են նրա կողմից մատնանշված անձանց` վերջինիս որդուն և ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը:

Այսպիսով, մի շարք անձանց գործունեության հետևանքով խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն պահպանվել համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի և հողատարածքների օտարումը կարգավորող իրավանորմերի պահանջները, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր արժեք ունեցող գույքն ու հողատարածքը ոչ իրավաչափ կերպով օտարվել  է` առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում  է  նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: