Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա են անում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձերը։ Նրանք հանդիպում էին պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի կամ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի հետ, սակայն ակցիայի մասնակիցներին լսեց Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Վերջինս քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ թեև նրանց գումար է պարտք «Սանիթեք» ընկերությունը, սակայն քաղաքապետարանը միջոցներ …

