ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: «Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Ռ. Արզումանյանը, մասնավորապես, ներկայացրել է զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրերը, տեղեկացրել, որ բարեգործական ծրագրի …

