«Խոստացել էի, որ ձեռնաշղթա չենք հագցնի» ոստիկանապետը՝ «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Ամենակարևոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց։ Ականատես եղանք անարյուն հանգուցալուծման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու վնասազերծման դեպքին։

«Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը, կարծում եմ, բոլորիս բախտից, բարեհաջող ավարտ ունեցավ։ Համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ ես իրեն խոստանում էի, որ առանց ձեռնաշղթաների կտանենք։ Դա բանակցության պայմաններից մեկն էր։ Ենթադրում եմ, անկախ դիմացինի ով լինելու հանգամանքից, նաև տղամարդու խոսքը պիտի պահվի։ Ես այդ պահին առաջնորդվել եմ այդ տրամաբանությամբ։ Առհասարակ, խնդիր է դրված, որ ինքը որևէ մեկին վնաս չտա։ Ձեռնաշղթաներով կտեղափոխվեր, թե առանց, մեր վերջնանպատակն իրեն տեղափոխելն էր, ինչն իրականացվեց»,- ասաց Արման Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան