Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծեց  Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքերի փոխանակում ունեցան հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով վերջինիս շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:

Որպես երկկողմ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ կողմերը մատնանշեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, որի լավագույն օրինակ է Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում 2003 թվականից Կանզաս նահանգի հետ իրականացվող համագործակցությունը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ քայլեր ձեռնարկել ավանդական դարձած ուղղություններով, այդ թվում խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԱՄՆ նշանակալի ներդրումը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը, մասնավորապես իրավապահ ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: