Գնված ապրանքների փոխանակումն ու վերադարձն այն խնդիրներից է, որի մասին խոսել ենք 2014 թվականից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին։ «Ֆունդամենտալ փոփոխոթյուններ ունենք՝ մշակութային տեսանկյունից։ Եթե 2014 թվականին ամեն 5-6-րդ խանութի պատին կարելի էր տեսնել …

