Այսօր կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նկատեց, որ մարտահրավերներին դիմակայելու պետք է պատրաստ լինի ոչ միայն ինքն, այլ մարմինը և մարմնի յուրաքանչյուր անդամ՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են առաջադրված։ «Բազմիցս ասել եմ՝ սկսած այն պահից, երբ մարմինը կազմավորվեց, մարմնի 5 անդամները դադարում են որևէ կերպ ասոցացվել այն սուբյեկտների …

