Նիկոլ Փաշինյանը դատավճիռ կարդաց մի քրեական գործով, որով Հրայր Թովմասյանը անգամ կասկածյալ չէ․ Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ  

-Պարո՛ն Մելիքյան, վերջին օրերին հատկապես իրադարձությունների կենտրոնում է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա պատրաստվում է դատի տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Թովմասյանին մեղադրել էր իրեն ծառայություններ մատուցելու առաջարկի մեջ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները համոզիչ չէի՞ն Ձեզ համար։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները ո՛չ միայն համոզիչ չէին, այլև՝ հակահամոզիչ էին, առհասարակ՝ հակառակի մեջ էին համոզում։ Էստեղ մի նրբություն կա՝ մարդիկ քծնանքը և քաղաքավարությունը կարող են շփոթել, հատկապես, երբ մեծ փորձ չունեն նաև կոնկրետ անձանց հետ շփվելու առումով։ Ես կարծում եմ՝ գուցե Նիկոլ Փաշինյանը լավ չի՞ պատկերացրել, որ քաղաքավարությունը քծնանք չէ։ Հրայր Թովմասյանին ճանաչողները, մեկը ես, որ աշխատել եմ նրա հետ երկու տարի, կարող եմ հավաստել, որ Հրայր Թովմասյանը բոլորի հետ էր քաղաքավարի, առավել ևս՝ իր ենթակաների հետ։ Գրիչի պատմությունը ամոթալի բան դարձավ։ Ցավ եմ ապրում, որ այս խնդիրը այսպես․․․ իբր ի՞նչ էլի։

-Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին ասել եք, թե գործադիրի ղեկավարը ոչնչացրել է «իրավունքի գերակայություն», «անմեղության կանխավարկած» և «իշխանությունների բաժանում» երևույթները։ Ի՞նչ նկատի ունեք։

-Ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավճիռ կարդաց մի քրեական գործով, որով առհասարակ Հրայր Թովմասյանը ոչ էլ մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունի։ Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի ներգրավմամբ այդ գործը համարել եմ և համարում եմ իրավունքի հետ կապ չունեցող գործերից մեկը՝ իր բոլոր էլեմենտներով։ Երբ գործադիրի ղեկավարը անվերապահ է համարում, որ կեղծիք է տեղի ունեցել իմ նշած արժեքներից ոչինչ չի մնում։ Հիշում ենք՝ տարիներ առաջ երրորդ նախագահին սփյուռքում հարցուպատասխանի ժամանակ ինչ-որ մեկը հարցրել էր կալանավորված Շանթ Հարությունյանի վերաբերյալ, նա պատասխանեց, թե գործ ունենք խուլիգանի հետ։ Ես հիշում եմ՝ ինչ աղմուկ բարձրացավ այս որակման կապակցությամբ։ Եթե համեմատում ենք, շատ ավելի ծայրահեղ ձևակերպումներ է իրեն թույլ տվել ներկայիս ղեկավարը։

-Փաշինյանն ասում է՝ անառարկելի է, որ ՍԴ նախագահը ընտրվել է կեղծիքով, և որ իշխանությունը հրաժարվել է այդ փաստն օգտագործել ՍԴ-ն կոնտրոլի տակ առնելու նպատակով, և գնացել է իրավական ճանապարհով, այն է՝ քրեական գործի հարուցում։ Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս պետք է վարվեր իշխանությունը, եթե կային կեղծիքի մասին լուրջ կասկածներ։

-Իսկ իրավական պետությունը այլ մեխանիզմ նախատեսե՞լ է, բացի քրեական վարույթից։ Սա է հարցի պատասխանը, ուրիշ ի՞նչ պիտի արվեր։ Սա եմ ուզում պատկերացնել՝ վարչապետն ի՞նչ է ներկայացնում, այսինքն՝ նա ուզում է ասել ես ապօրինություն կարող եմ անե՞լ, բայց չեմ արե՞լ, դա՞ է ուզում որպես լավություն ներկայացնել հանրությանը, այ դա չեմ կարողանում հասկանալ։

-Այդուհանդերձ, չե՞ք ընդունում այն փաստը, որ ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը տեղի է ունեցել հապճեպ և խիստ կասկածելի պայմաններում և քրեական գործի կարիք իսկապես կար։ Ինչո՞ւ հապճեպ հրաժարական տվեց Գագիկ Հարությունյանը, ինչո՞ւ արվեց այնպես, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ ընտրվի ոչ թե 6 տարի ժամկետով, այլ՝ մինչև 65 տարեկան դառնալը։

-Մենք կարող ենք քաղաքական տեսանկյունից այս հարցը քննարկել, իրավական տեսանկյունից ինչի՞ մասին է խոսքը։ Քրեական գործ է հարուցվել, ասում են՝ հարգելի՛ պարոն Գագիկ Հարությունյան, ինչո՞ւ եք հրաժարական տվել, և պատասխանը այն է, որ ինքը ընտրվել էր ԲԴԽ անդամ և չէր համատեղելու երկու պաշտոնում։ Հրայր Թովմասյանի դեպքում ունենք հստակ պատասխան։ Եթե քաղաքականը մենք զատում ենք, իրավական տեսնակյունից խնդիր չկա, իսկ քաղաքական նկատառումները ավելի երկրորդական են թվում հիմա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան