ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է տեսչության ֆեյսբուքյան էջը։ Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք …

