Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր գործընկերոջ Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակի կայունացմանն ուղղված հարցեր․ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը տեսակետներ են փոխանակել ստեղծված խնդրի վերաբերյալ: Ավելի վաղ կայացել էր հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Իդլիբի …

