Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 16-ին հատուկ միջոցառում իրականացրին Արագածոտնի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են …

