Բեռնափոխադրող ընկերություններից մեկի կողմից տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ոչնչացվում ՀՀ-ից արտահանված մոտ 1.5 մլն դոլար արժողությամբ ապրանքատեսականին։ Ի՞նչ քայլեր է առաջարկում Կառավարությունը՝ վնասները վերականգնելու համար։ Հարցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տրվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սահակյանին։ Նշենք, որ խոսքը «Սպայկա» ընկերության հրապարակած տեսանյութի մասին է։ Փոխնախարարը չանդրադարձավ կոնկրետ ընկերությանը …

