Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։ Այս ժամանակահատվածում վարչական …

