Վաղն Ազգային ժողովում կայանալու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին հրավիրված են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ՝ քննարկվելու են վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը: …

