Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նիստին Վրաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Սոնղուլաշվիլին Եվրախորհրդարանին խնդրել է աջակցել Թբիլիսիում քաղաքական երկխոսությունը վերսկսելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը. գրում է aliq.ge-ն: «Եվրախորհրդարանը երկխոսության շատ լավ հարթակ ունի` Jean Monnet: Մենք նաև պատրաստ ենք` օգնություն խնդրել եվրախորհրդարանից, որպեսզի Թբիլիսիում վերսկսվի քաղաքական երկխոսությունը: Սա մեր և եվրոպական ընտանիքի շահերից է …

