Պատվի հարց է․ պատգամավորն այցելել է ՔԿՀ՝ Միսակ Լազարյանին տեսակցելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Yerkir.am-ը օրեր առաջ գրել էր, որ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» (Սպանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) կետի հատկանիշներով հետախուզվող Միսակ Լազարյանին հայկական կողմը պատրաստվում է արտահանձնել։

Խոսքը ադրբեջանցու սպանության մասին է։ Այս հրապարակմանը հաջորդեց Դատախազության պարզաբանումը, որտեղ ասվում էր, որ Մ․ Լազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ՌԴ իրավասու դատարանի կողմից ընտրվել է 2020 թվականի հունվարի 17-ի որոշմամբ:

«Մինչ այդ վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու մարմինների կողմից ընտրված է եղել այլ խափանման միջոց, ինչը բացառում էր նրան ձերբակալելն ու կալանավորելը: Հետևաբար սա «թասիբի» տիրույթում ներկայացնելն ավելի քան զավեշտալի է:  Երկրորդ՝ էքստրադիցիոն իրավական գործընթացից տարրական պատկերացումներ ունեցող ցանկացած մեկը, առավելևս փաստաբանը, չի կարող չիմանալ, որ այլ երկրի, տվյալ դեպքում ՌԴ-ի կողմից հետախուզվող անձի նկատմամբ դատարանի որոշմամբ 40 օր ժամկետով կալանավորում կիրառելը, ապա այդ երկրի իրավասու մարմիններին հանձնելու մասին ստացված միջնորդության հիման վրա նրա նկատմամբ հանձնելու նպատակով երկամսյա կալանավորում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելը և դատարանի կողմից դրա բավարարումը դեռևս ինքնին հանձնման հիմք չէ: Դա իրավական գործընթաց է, որն ապահովում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները հարգող ցանկացած իրավական երկիր՝ առանց որևէ խոչընդոտի հանձնման հիմքերի ուսումնասիրության և վերջնական որոշման կայացման նպատակով»,- գրել էր գլխավոր դատախազի խորհդրականը։

Այսօր Լազարյանին էր այցելել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով մանրամասներ էր հայտնել հանդիպումից․ «Նա նշեց, որ կապ չունի սպանության հետ։ Նա այս ամբողջ ընթացքում իրավապահների հետ ոչ մի խնդիր չի ունեցել։ Ավելին երկու տարի առաջ նա դիմում է գրել իրավապահ համակարգում աշխատանքի անցնելու համար և ոստիկանները նրան հայտնաբերել են հենց ոստիկանությունում աշխատանքի անցնելու դիմումի հիման վրա։ Միսակ Լազարյանը հանցագործ հակումներ չունի և մեր բոլորի պաշտպանության կարիքը ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան