Հրայր Թովմասյանի նախագահությամբ Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում նախ՝ հակասահմանադրական ճանաչեց «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի մի դրույթ, որով արգելվում է Ոստիկանության ծառայողին լինել կրոնական կազմակերպության անդամ։ Այս հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով և նիստն սկսելուն պես Հրայր Թովմասյանը հրապարակեց որոշումը։ Երկրորդ հարցով քննարկվում է «Ոստիկանության կարգապահական կանոնագրքի» մի կետի սահմանադրականությունը, որը վերաբերում է Ոստիկանության ծառայողի նկատմամբ …

