750 մլրդ պետական աջակցությունը, վիրտուալ կանցլերն ու 100․000 վարակակիրը․ ի՞նչ դրություն է Գերմանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

100 հազարից ավելի վարակակիր և 1584 մահվան դեպք։ Կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում Գերմանիան 4-րդն է՝ Իտալիայից, Իսպանիայից ու Միացյալ Նահանգներից հետո։ Միայն այս շաբաթ այստեղ ծրագրում են կես միլիոն քաղաքացու թեստավորել։

Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար 750 միլիարդ եվրո կծախսվի։

Պետական աջակցության շրջանակում Գերմանիան երկրում գործող բիզնեսներին ու ընկերություններին 1 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի։ Բոլոր գարեջրատներն էլ կկարողանան հարկային վճարները հետաձգել մինչև 2020-ի ավարտը։ 50 միլիոն եվրո կհատկացվի արտերկրում գտնվող գերմանացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Եվս 145 միլիոն եվրո էլ կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելուն։

Տեղաբնակ Ջոնաթան Շպանգենբերգը Factor.am-ին ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը։

«Գերմանացիներն այս վերջին շաբաթներին բավականին գիտակցաբար մոտեցան հարցին։ Ամեն մեկը փորձեց ինքն իրեն իր ընտանիքի հետ մեկուսացնել։ Կային մարդիկ, որ հարցին լուրջ չէին վերաբերվում և, ինչպես այստեղ կոչված է, corona party-ների երևույթ կար, որ հանդիպում էին, և սա պատճառ դարձավ, որ կառավարությունն ավելի լուրջ քայլեր ձեռնարկի»,- ասում է Ջոնաթանը։

Ապրիլի սկզբին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիայում համազգային պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը շարունակվելու է մինչև ապրիլի 19-ը։ Ջոնաթանը պատմում է, որ խստացումներից առաջ արդեն փակել էին դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները․ «Խանութները, սուպերմարկետները բաց են, դեղատներն, անշուշտ, բաց են։  Ոստիկանությունը այնքան խիստ չէ, որ ստուգի, թե ուր  ես գնում, ինչ ես անում, բայց, անշուշտ, հետևում է, երբ մեծ խմբով երիտասարդներ չհավաքվեն, փորձում է ցրել նրանց»։

Ջոնաթանն ասում է․ գերմանացիները գիտակից են ու խուճապի չեն մատնվում։ Իրենք էլ ընտանիքով արդեն 3 շաբաթից ավելի է՝ մեկուսացած են։ Օրվա մեջ 30 րոպե զբոսանքի են դուրս գալիս։

Գերմանիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստվում է օգտագործել նաև ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություները։ Նոր հավելվածը, որը շուտով կգործարկվի, կհետևի գերմանացիներին և, եթե նրանք կորոնավիրուսով վարակվեն, թույլ կտա հայտնաբերել նրանց հետ շփում ունեցած անձանց։ Հավելվածից օգտվելը լինելու է կամավորական սկզբունքով։ Նման ցանկություն արդեն անձամբ կանցլեր Անգելա Մերկելն է հայտնել։

Ինքը՝  Մերկելը, թեպետ ակտիվորեն ներգրավված է վարակի դեմ տարվող աշխատանքներին, դեռ ստիպված է սոցիալական հեռավորություն պահպանել ու պետության կառավարումն էկրանից այն կողմ իրականացնել։ 65-ամյա կանցլերն ինքնամեկուսացվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ իրեն պատվաստանյութ ներարկած բժիշկը կորոնավիրուսով վարակված է եղել։ Մերկելի թեստերի պատասխաններն, այնուամենայնիվ, բացասական են եղել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան