Սահմանադրական դատարանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, այսօր հրավիրել է հերթական նիստը։ Օրակարգում առկա երկու հարցն էլ վերաբերում է Ոստիկանության ծառայողին։ Առաջինով ՍԴ-ն պետք է որոշի Ոստիկանության կարգապահական կանոնագրքի մի կետի սահմանադրականության հարցը։ Այն քննվեց բանավոր ընթացակարգով, երկրորդը գրավոր էր քննվել և հրապարակվեց որոշումը։ Այս մասով Վարչական դատարանն է դիմել ՍԴ՝ որոշելու «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի …

