Կոտայքի մարզից շուրջ 100 վարակակիր կա, որից 80-ը՝ Չարենցավանից․ մարզպետը մանրամասներ է հայտնում

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 80-ից մի փոքր ավելի կորոնավիրուսի վարակակիր կա։ Մարտի 31-ին հայտարարվեց քաղաքի մուտքերն ու ելքերը փակելու մասին, ապա րոպեներ անց այդ որոշումը չեղարկվեց՝ պարզաբանվելով, որ պարետատան կողմից տեխնիկական սխալի հետևանք է եղել։

 Factor.am-ը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսին է  այս պահին իրավիճակը մարզում։

-Պարո՛ն Պետրոսյան, Կոտայքի մարզում հիմա որքան է վարակակիրների թիվը, ո՞ր քաղաքից են ամենաշատ վարակակիրները։

-Ես չէի ցանկանա հարցին անդրադառնալ առանձին համայնքներով, քանի որ առանձին համայնքներում վարակակիրների թիվը նշելը, ըստ ինձ, այնքան էլ ճիշտ չէ։ Մեզնից խնդրում են, որպեսզի դեպքերին համայնքների թվերով անդրադառնանք, որպեսզի ավելի զգուշավոր լինեն, բայց իմ կոչը մնում է ուժի մեջ՝ բոլոր դեպքերում պետք է զգուշավոր լինել, անկախ նրանից մարզում, համայնքում կա՞ն վարակի դեպքեր, թե՝ ոչ։ Մեր համայնքները ինտեգրված են, դա մեր սոցիալական, ժողովրդագրական մենթալիտետային գիծ է, փոխշփումների ինտենսիվության առումով և բոլոր դեպքերում պետք է զգուշավոր լինեն, ենթարկվեն պարետատան ցուցումներին և տանը մնալու մեր կոչերին։

 -Այնուամենայնիվ, պարետ Տիգրան Ավինյանը Աժ-ում ասում էր, որ քաղաքացիները իրավունք ունեն ժամ առաջ իմանալու, որ շփվել են վարակակրի հետ։ Ուստի, խնդրում եմ նշել,  թե որ համայնքում են ավելի շատ վարակակիրները և որքան է կազմում ամբողջ մարզի վարակակիրների թիվը։

-Վարակակիրների թիվը ընդհանուր մարզում մեկ հարյուրյակի մեջ է և,  ինչպես նախորդ գրառումներից կարող եք ծանոթ լինել, շուրջ ութսուն վարակակիր Չարենցավան համայնքում է։ Այստեղ վարակակիրների գերակշիռ մասը հայտնի արտադրամասի աշխատակիցների՝ մեր քաղաքացիների միջոցով է ներթափանցել։ Այս պահին իրավիճակը լիովին վերահսկում ենք։ Չարենցավան համայնքում կան ընտանիքներ, որոնք ինքնամեկուսացված են, կամ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տներում և բժշկական հսկողության տակ են։

-Իսկ ընդհանուր առմամբ մեկուսացվածների թիվը որքան է։

-Մեր մարզում մեկուսացված են ամբողջ հանրապետությունից քաղաքացիներ, մեր մարզի մեկուսացվածների թիվը մի քանի հարյուր է, բայց ընդհանուր հանրապետության տարբեր մարզերից  Ծաղկաձորում և Մեղրաձորի երկու այլ հանգստյան տներում, կազմում է շուրջ 700-750 անձ, որոնք որ վարակակիրների կոնտակտավորներ են։

-Պարո՛ն մարզպետ, ինչպիսի իրավիճակ է Չարենցավանում, քանի որ օրեր առաջ նախ հայտարարվեց, որ քաղաքը կփակվի, հետո չեղարկվեց այդ որոշումը։ Խուճապային տրամադրություններ նկատե՞լ եք։

-Չէ, չէի ասի, որ խուճապային տրամադրություններ կան, պարզապես բնակչության մի ստվար հատված պնդում էր, առաջարկում էր, որ փակենք քաղաքը, բայց դա շատ դյուրին և միանշանակ քայլ չէ։ Սակայն նշեմ, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, թե՛ պարետատունը, թե՛ կառավարությունը չեն հապաղի նման որոշում կայանցել։ Այս փուլում կարող ենք ուրախությամբ նշել, որ քաղաքում, կարծես թե, արդեն վարակի տարածումը լիարժեքորեն կասեցված է և վերջին օրերին մեկ-երկու դեպք է արձանագրվել։ Այսինքն, այս պահի դրությամբ քաղաքը փակելու որևէ կարիք չկա։

-Արդյոք շա՞տ են մարզում անապահով ընտանիքները, որոնք այս փուլում, ստեղծված իրավիճակում կանգնել են հացի խնդրի առաջ և ի՞նչ է արվում նրանց օգնելու համար։

-Հացի խնդիր ունեցողների հարցը համայնքի միջոցներով լուծվում է։  Շուրջ 450 ընտանիքի տնտեսվարողները, համայնքի կոորդինացմամբ, ամենօրյա սնունդ են առաքում։ Տարբեր համայնքներում բարեգործական ծրագրերի միջոցով, տարբեր հիմնադրամների, «Կարմիր խաչի» միջոցով օգնություն է տրամադրվում։ Եվ կան նաև ընտանիքներ, որոնք որ նմանատիպ որևէ օգնությունից չեն օգտվել, և մենք ենք հրատապ ֆինանսական օգնություն տրամադրելու միջոցով փորձում օգնել։ Նաև պիտի ասեմ, որ քիչ առաջ հանդիպում ունեցա «Հրազդան» ցեմենտ ընկերության սեփականատերերից մեկի հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առաջիկա օրերի ընթացքում շուրջ երկու հարյուր ընտանիքի սնունդով կօգնեն, մասնավորապես Հրազդանի շրջանում։ Բացի այդ, նաև կառավարությունը մի շարք սոցիալական աջակցության ծրագրեր է առաջարկել։ Նշեմ նաև, որ հեռավար կրթության անընդհատությունը ապահովելու համար շուրջ երեսուն համակարգիչներ «Սմարթ» հիմնադրամի և «Յուքոմի» համագործակցության արդյունքում տրամադրվեցին մարզի բազմազավակ ընտանիքներին։

Լիլիթ Շաբոյան