Ավինյանի գրասենյակից պնդում են՝ նա signal հավելվածում գրանցվել է 2019-ին

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, արձագանքելով «Զանգերը վերահսկող օրենքի ընդունումից առաջ պարետ Տիգրան Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում» վերնագրով Factor.am-ի հրապարակմանը, խմբագրության էլեկտրոնային փոստին է ուղարկել պարզաբանում, որում ասված է, որ մեր հրապարակման մեջ առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ Եվ որպես դրա հիմնավորում նշված է մեկ նախադասություն․ «Պարզաբանում ենք, որ Տիգրան Ավինյանը «Սիգնալ» հավելվածում գրանցվել է 2019-ին»։

Որևէ այլ փաստ, հիմնավորում ներկայացված չէ, մինչդեռ մեր հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք նշված հավելվածին Ավինյանի հեռախոսահամարի միանալու մասին փաստող արտանկարը՝ սքրինշոթը։

Ամեն դեպքում, վստահելով երկրի փոխվարչապետի գրասենյակի հավաստիացմանը, մենք խորհրդակցել ենք մի քանի մասնագետների հետ, այդ թվում և՝ արտերկրի, որոնք նշել են, որ այդ հավելվածից դուրս գալու և վերստին միանալու դեպքում հնարավոր է, որ գա նոր ծանուցում։ Ասել է թե՝ հեռախոսահամարը կարող է գրանցված լինել վաղուց, սակայն հավելվածը ջնջելու և կրկին մուտք գործելու դեպքում այն նոր ծանուցում կարող է ուղարկել։

Թե կոնկրետ այս դեպքում ինչն է եղել պատճառը, որ հավելվածին միանալու ծանուցումը եկել է մարտի 24-ի ամսաթվով, մեզ խորհրդատվություն տրամադրած մասնագետները դժվարացան միանշանակ ասել։