Ճապոնիայում վաղը՝ ապրիլի 7-ին, արտակարգ դրություն կհայտարարվի, որը հնարավոր է տևի մինչև կես տարի. Associated Press

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 7-ին, երկրում արտակարգ դրություն կհայտարարվի՝ ուժեղացնելու կորոնավիրուսի բռնկման դեմ տարվող միջոցառումները։

Այդուհանդերձ, նա նշել է, որ խիստ սահմանափակումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետը նշել է, թե երկրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1 տրիլիոն դոլար արժողությամբ աջակցության փաթեթ է կազմվել, որը կուղղվի պանդեմիայի տնտեսական հետևանքները մեղմելուն։

Մասնավորապես՝ ֆինանսական աջակցություն կտրվի կարիքավոր ընտանիքներին՝ վարձավճարները կատարելու համար, ինչպես նաև բիզնեսներին։

Associated Press-ը հաղորդում է, որ ըստ Ճապոնիայի Առողջապահության նախարարության տվյալների՝ երկրում նոր կորոնավիրուսի 3․654 հաստատված դեպք կա և 84 մահ։

Բացի այդ, ևս 71 վարակակիր և 11 մահվան դեպք էլ գրանցվել է «Յոկոհամա» զբոսանավի վրա, որը Տոկիոյի մոտակայքում կարանտինի մեջ էր պահվում։

Reuters-ն էլ, հղում տալով ճապոնական TBS-ին, նշում է որ արտակարգ իրավիճակը Ճապոնիայում կարող է մինչև կես տարի տևել:

Նելլի Մելքոնյան