Իրավապաշտպանները նշել են 8 պայման, որոնց ապահովման դեպքում քաղաքացիներին հետևելը կարող է թույլատրելի համարվել. միջազգային 100 կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Ավելի քան 100 իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ներկայացնելով պայմաններ, որոնց պետք է հետևել՝ COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում քաղաքացիներին հետևելու նպատակով տեխնոլոգիաների օգտագործման համար: Այս մասին տեղեկացնում է Amnesty International-ը:

Քանի որ ամբողջ աշխարհում COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում կառավարություններն ընդլայնում են քաղաքացիներին հետևելու տեխնոլոգիական հնարավորությունների օգտագործումը, Amnesty International-ն ու ոչ կառավարական այլ կազմակերպություններ 8 պայման են առաջադրել:

1. Հետևելու ցանկացած միջոց պետք է սահմանվի օրենքով, ունենա հանրային առողջապահության օրինական նպատակ և համաչափ լինի այդ նպատակին:

2. Հետևելու ընդլայնված միջոցները պետք է սահմանափակվեն COVID-19-ի դեմ պայքարի ժամանահատվածով:

3. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ էլեկտրոնային ընդլայնված վերահսկողության ճանապարհով ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես COVID-19-ի դեմ պայքարի նպատակով:

4. Կառավարությունները պետք է երաշխավորեն հավաքված անձնական տվյալների պաշտպանությունը:

5. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ մեծաքանակ տվյալների վերլուծության տեխնոլոգիաները չեն օգտագործվի այնպես, որպեսզի անտեսվի բնակչության մարգինալացված խմբերի շահերը:

6. Էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ իշխանությունների՝ երրորդ կողմի հետ համագործակցության դեպքում նման համագործակցությունը պետք է ձևակերպվի գրավոր՝ ներառելով դրույթներ համաձայնագրի ժամկետների սահմանափակման մեխանիզմների, հանրային վերահսկողության և այլ իրավական երաշխիքների մասին:

7. Ցանկացած պատասխան միջոցառում պետք է ներառի հաշվետվողականության և չարաշահումներից պաշտպանության մեխանիզմներ:

8. Ցանկացած պատասխան միջոցառում պետք է կիրառվի համապատասխան շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ հանրային առողջապահության ոլորտի փորձագետների և բնակչության մարգինալացված խմբերի ներկայացուցիչների նշանակալի մասնակցությամբ:

«Տեխնոլոգիաները կարող են կարևոր դեր խաղալ COVID-19 համաճարակի դեմ պայքարի գլոբալ ջանքերում, սակայն դա կառավարություններին քարտ-բլանշ չի տալիս: Փորձը ցույց է տալիս, որ կառավարությունները դժկամությամբ են հրաժարվում քաղաքացիներին հետևելու լիազորություններից, որոնք ստացել են ժամանակավորապես: Մենք չպետք է հիմա, ինչպես երազում, շարժվենք դեպի այն աշխարհի ուղղությամբ, որում ուժեղացված վերահսկողությունը մշտական կդառնա»,- ասել է Amnesty Tech-ի տնօրենի տեղակալ Ռաշա Աբդուլ Ռահիմը: