Գյումրիի ավագանին այսօրվա նիստում նոր հողատարածք նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բազմաբնակարան շենք ու մանկապարտեզ կառուցելու համար։ «Քննարկվել է տարածքի հարցը, նպատակային է համարվել Մուշ-2 թաղամասում 5800 ք.մ. մակերեսով համայնքային ենթակայության հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ծրագիրն իրականացնելու համար»,- նիստի ժամանակ ասաց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ կկառուցվի 43-44 բնակարան, …

