ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։