Գրականության և արվեստի թանգարանը շնորհալի և հետաքրքրասեր դպրոցականների համար կազմակերպում է «Փոքրիկ լրագրող» առցանց ակումբը։ Այս մասին տեղեկացրին Գրականության և արվեստի թանգարանից։ «Եթե ունեք հետաքրքիրը տեսնելու և դրա մասին պատմելու ձիրք, հնարամիտ եք, աշխատասեր և նպատակասլաց, ապա սա հրաշալի հնարավորություն է ձեզ համար։ Եթե սիրում եք արվեստը, գրականությունն ու զրույցները դրանց շուրջ, ապա այս հարթակը ձեզ …

