Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի 2/4 հասցեում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքերն անհատույց տրվել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» սոցիալական բնակարանաշինական ծրագրի համար: Շենքերի վթարայնության պատճառով ծրագիրը հետաձգվել է, իսկ կառույցների, ինչպես նաև տեղի բնակիչների ճակատագիրը մնացել է անհայտ: Նշենք, որ «Մեր Գյումրի» ծրագիրը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես վթարային շենքի բնակիչների շրջանում, …

