Համացանցում տեղեկություններ են հրապարակվում թոքերի արհեստական շնչառության սարքերի առաջարկների վերաբերյալ, սակայն պետք է հարցին լուրջ մոտենալ, քանի որ ֆունկցիոնալ սարքերի ստեղծումը բարդ պրոցես է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Որոշները, իհարկե, լուրջ սարքեր են, բայց որոշներն էլ 3D պրինտերով տպված սարքեր են, որոնք, ըստ էության, ամբողջապես …

