«Հեղափոխությունից ի վեր բազմիցս իշխանությանը պահանջ է ներկայացվել քաղաքական գնահատական տալ անցյալին, սակայն իշխանությունը չի լսել հորդորները»,- «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա նշում է, որ նակինում պետության զավթման վիճակում ենք եղել և պետք է դա ախտորոշենք․ «Քաղաքական գնահատականը պետք է շոշափեր զավթման …

