Ilur.am կայքում հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմական վիճակի թելադրանքով» խորագիրը կրող հրապարակումը «Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. …

