Աշխատանքային գրքույկները Սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է: Հիշեցնենք, որ այն սահմանված էր մինչև 2020թ. հունվարի 1-ը: Չնայած իրականացրած իրազեկման աշխատանքներին, այնուհանդերձ, ոչ բոլոր գործատուներն են կատարել իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու պարտավորությունը: Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով՝ նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել աշխատանքային գրքույկների հավաքագրման և տեսաներածման աշխատանքների ժամկետը: …

