Եթե նման որոշում կայացվի, ես այդ որոշումը հարգելու եմ. Արայիկ Հարությունյանը՝ ընտրության 2-րդ փուլի հնարավոր հետաձգման մասին

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Արցախում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքով պայմանավորված՝ նախագահի ընտրությունների 2-րդ փուլի հնարավոր հետաձգման վերաբերյալ Factor.am-ն այսօր մեկնաբանություն ստացավ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի ընտրությունների 1-ին փուլում ամենից շատ ձայներ ստացած թեկնածու Արայիկ Հարությունյանից։

«Օպերատիվ շտաբը պետք է որոշում կայացնի։ Ես ցանկացած որոշման կողմ եմ»,-մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Հստակեցմանը՝ եթե որոշվի, որ ընտրության 2-րդ փուլը հետաձգվում է, ինքը դեմ չի՞ արտահայտվի, նախագահի թեկնածուն ասաց. «Եթե նման որոշում կայացվի, ես այդ որոշումը հարգելու եմ։ Միշտ էլ այդ մասին ասել եմ»։

Իսկ արդյո՞ք նման քննարկում սպասվում է հարցին՝ Հարությունյանն արձագանքեց. «Ես ո՞վ եմ, որ նման քննարկման մասնակցեմ։ Օպերատիվ շտաբ կա, իրենք են որոշում»։

Դիտարկմանը, որ դեռևս առաջին փուլից առաջ նախագահի մի քանի թեկնածու հորդորում էին հետաձգել ընտրությունները՝ Արայիկ Հարությունյանը չցանկացավ պատասխանել. «Եկեք բավարարվենք այսքանով։ Ես հիմա ոչ թե նախագահի թեկնածու եմ, այլ հասարակ քաղաքացի։ Ես ցանկացած որոշում ընդունելու եմ»։

Հիշեցնենք. այսօր Արցախի առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Երևան ուղարկված փորձանմուշների թեստավորման արդյունքում Արցախում մեկուսացված երկու անձանցից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։

Հավելենք նաև, որ Արցախի նախագահի ընտրության 2-րդ փուլը նախանշված է ապրիլի 14-ին։

Մերի Մարտիրոսյան