«Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրինությունը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ տոնական նվերներ է մատուցել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված այն կանանց և աղջիկներին, ովքեր այս օրերին հիվանդանոցային բուժում են ստանում մեր Կենտրոնում: Անակնկալն, անշուշտ, դրական լիցքեր է պարգևել պացիենտներին՝ օգնելով, որպեսզի իրենց բաժին ընկած այս հիվանդությունը հաղթահարեն նաև ժպիտով ու լավատեսությամբ»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

