Ո՞ր հայտնիների համար կորոնավիրուսը ճակատագրական դարձավ․ համավարակի առաջ բոլորը հավասար են. ՄԱՍ 2. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կորոնավիրուսային պանդեմիան շարունակում է մարդկությանը կաթվածահար վիճակում պահել։ Գրեթե 1․5 միլիոն մարդու վարակած ու շուրջ 76 հազար մարդու մահվան պատճառ դարձած նոր կորոնավիրուսը չի խնայում ո՛չ մեծահարուստներին, ո՛չ տարբեր բնագավառների հայտնի դեմքերին, ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Այսպես, մարտի 25-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել  Ուելսի արքայազն Չարլզի մոտ։ Կնոջ՝ Կամիլայի հետ, 71-ամյա արքայազնը մոտ  մեկ շաբաթ մեկուսացած մնաց Շոտլանդիայի Բալմորալ դղյակում։ Մարտի 30-ին Չարլզն ինքնամեկուսացումից դուրս եկավ։ Հաղորդվեց, որ նրա առողջական վիճակը լավ է, մինչդեռ արքայազնի կինը՝ Կամիլան, որն ի սկզբանե կորոնավիրուս չէր ունեցել, հետևելով  բրիտանական կառավարության ցուցումներին, ևս մի քանի օր ինքնամեկուսացման մեջ անցկացրեց։

Մարտի 25-ին 69 տարեկանում կորոնավիրուսից մահացավ ամերիկացի հայտնի դերասան Մարկ Բլումը։ Ինչպես հայտի դարձավ՝ նրա մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններն էին։

Մարտի 27-ին լուրեր տարածվեցին այն մասին, թե կորոնավիրուսով վարակվել է գերմանական հայտնի «Rammstein» ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը։

Նրան տեղափոխել էին Բեռլինի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ թոքերի բորբոքման և ջերմության պատճառով։ Մեկ օր անց հաղորդվեց, որ ռոք արտիստի կրկնակի թեստը բացասական է եղել։

Մարտի 27-ին կորոնավիրուսի վարակակիրների շարքը համալրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա ինքնամեկուսացվեց ու հայտարարեց, որ իրեն լավ է զգում ու շարունակելու է աշխատել։ Ապրիլի 6-ին, սակայն, Բորիս Ջոնսոնին շտապ հոսպիտալացրին և նշեցին, որ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացնելու կարիք կա: Այսօր տեղեկություն ստացվեց, որ Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները սրվել են և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Մարտի 29-ին Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդությունից մահացավ նախկին նախարար և նախագահ Նիկոլա Սարկոզիի նախկին խորհրդական Պատրիկ Դևեջյանը: 75-ամյա հայազգի քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համար հանձնած թեստը դրական պատասխան էր ունեցել:

Նույն օրը կորոնավիրուսից մահացավ նաև Իսպանայի թագավոր Ֆիլիպ 6-րդի զարմիկը՝ արքայադուստր Մարիա Թերեզան։ 86-ամյա արքայադուստրը Եվրոպայի թագավորական ընտանիքների շրջանում կորոնավիրուսի առաջին զոհը դարձավ։

Կորոնավիրուսը չշրջանցեց նաև աշխարհի ամենազարգացած առղջապահական համակարգն ունեցող երկրներից մեկի՝ Իսրայելի առողջապահության նախարարին։ Ինչպես նա, այնպես էլ իր կինը, կորոնավիրուսի դրական թեստերից հետո ինքնամեկուսացվեցին։

Այս ընթացքում կորոնավիրուսի վարակակիրների շարքում հայտնվեցին նաև  Մոնակոյի 62-ամյա արքայազն Ալբերտ Երկրորդը, Արսենալի գլխավոր մարզիչ 32-ամյա Միքայել Արտետան և Victoria’s Secret-ի «հրեշտակ», մոդել Ալեքսինա Գրեհամը:

Կորոնավիրուսով վարակվեց նաև ռուսական էստրադայի հայտնիներից Լև Լեշչենկոն։ Երեկ արդեն՝ 78-ամյա երգիչը հայտարարեց, որ հիվանդանոցից դուրս է գրվում, քանի որ կրկնակի թեստի արդյունքը բացասական է եղել։

Կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել էր նաև ռուս երգիչ, երգահան Իգոր Նիկոլաևը, որը վերջին շրջանում Լև Լեշչենկոյի հետ նույն միջոցառմանն էր մասնակցել։ Նրա մոտ, բարեբախտաբար, կորոնավիրուս չէր հայտնաբերվել։

Մարտի վերջին կորոնավիրուսային հիվանդության առկայության մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց իսպանացի անվանի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն։ 79-ամյա արտիստը հավելել էր, որ հազ ու ջերմություն ունի և առայժմ ինքնամեկուսացվել է։

Օրեր առաջ ամերիկացի երգչուհի Pink-ն էլ ինստագրամի իր էջում պատմել էր, որ իր մոտ նույնպես կորոնավիրուս են հայտնաբերել։ Երգչուհին գրել էր, որ թեստավորման է գնացել, երբ իր ու իր երեխաների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել։ Մի քանի օր անց, 40-ամյա երգչուհու կրկնակի թեստը բացասական է եղել։ Ի նշան երախտագիտության՝ Pink-ը 1 մլն դոլար է փոխանցել Ֆիլադելֆիայի և Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 84 տարեկանում կորոնավիրուսից մահացել է իտալացի հայտնի դիզայներ Սերջիո Ռոսսին, որի անունով կոչվող ընկերությունն արտադրում է կանացի բրենդային կոշիկներ։

Անվանի դիզայներին հոսպիտալացրել էին ու միանգամից վերակենդանացման բաժին տեղափոխել, սակայն նրա ինքնազգացողությունը օր օրի վատացել էր։

Կորոնավիրուսը մահացու դարձավ նաև աշխարհահռչակ Hermes նորաձևության տան նախկին դիզայներ 93-ամյա Լեյլա Մենշարիի համար։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային պանդեմիայի տարածման ընթացքում վարակը չի շրջանցել այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են ամերիկացի դերասան, պրոդյուսեր Թոմ Հենքսն և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, մարզական աշխարհում՝ ամերիկյան բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի «Յուտա Ջազ» ակումբի բասկետբոլիստ Ռուդի Գոբերը, Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոն և «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանին, քաղաքական ասպարեզում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Թրյուդոն և Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոն, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը,  Ավստրալիայի ներքին գործերի ու Ֆրանսիայի մշակույթի նախարարները, ինչպես նաև Իրանի փոխնախագահն ու ևս երկու նախարար։ Թագի տեսք ունեցող կորոնավիրուսը նաև Նորվեգիայի թագավորին ու թագուհուն է հասել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան