37.500 դրամ նպաստ և երեք անչափահաս երեխա․ ընտանիքը դիմում է վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
01.07.2026 | 19:43
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 19:30
Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 19:18
Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
01.07.2026 | 19:06
ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը
01.07.2026 | 18:50
Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է
01.07.2026 | 18:39
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
01.07.2026 | 18:32
Հանրային ներդրումային կոմիտեն հաստատել է մետրոպոլիտենի, էլեկտրական տրանսպորտի և Սևանի կեղտաջրերի կառավարման ծրագրերը
01.07.2026 | 18:30
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ցանկացած քննարկում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամի հետ․ Դմիտրի Դուբով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն է դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Սաթեն Շահնազարյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ընտանիքը ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում։ Ունեն երեք անչափահաս երեխա և ակնկալում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց խնդրով կզբաղվի:

«Սոցիալապես անապահով ընտանիք ենք, հեռուստացույցով տեսանք՝ ինչ է կատարվում, վիրուսների համար տանը փակված ենք, ուզում ենք օգնություն խնդրել վարչապետից։ Մենք փորձեցինք էդ ծրագրերից որևէ մեկի համար դիմել, բայց ստեղի սոցից մեզ ասացին՝ էդ մակարոն բանը, որ արդեն ստացել եք, էլ էդ գումարայինը ձեզ չի հասնում։ Բացի ինձնից էլի մարդ կա, որ դիմել է, ասել են՝ ձեզ չի հասնում, որ արդեն նպաստ եք ստանում»,- ասաց նա։

Սաթենը պատմեց, որ հիմա տան միակ եկամուտը երեք երեխաների համար ստացած 37.500 դրամ նպաստն է, նախքան արտակարգ դրությունը իր 34-ամյա ամուսինը խանութում օրավարձով բանվորություն է արել, օրական մոտ երկու հազար դրամ վաստակել։ Այժմ խանութը փակ է, ապրելն էլ 37 հազար դրամով՝ դժվար. «Խանութը չի գործում, մենք էլ տանն ենք, ուրիշի տանն ենք, տուն էլ չունենք մեր սեփական տունը»։

Փորձեցինք քաղաքացուն աջակցություն տրամադրելու հնարավոր տարբերակների շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Factor.am-ին ասաց՝ ընտանիքը այլ միջոցառումներից չի կարող օգտվել, ոչ թե նրա համար, որ սննդային օգնություն է ստացել, այլ որ նպաստաառու է:

«Տեսեք, թե խնդիրը որն է, այս ծրագրերով կառավարությունը փորձում է աջակցել այն ընտանիքներին, որոնք այս պահին ամենախոցելին են, այսինք՝ որևէ այլ աջակցություն չեն ստանում պետության կողմից։ Իսկ նպաստը, որպես սոցիալական աջակցության ձև, տրամադրվել է ընտանիքներին առանց հապաղումների և առանց ուշացումների, տրամադրվելու է նաև մյուս ամիս, այսինքն՝ տրամաբանությունը ասում է, որ իրենց աջակցությունն արդեն իսկ տրվել է: Բացի այդ, ինչպես ասացիք, այս ընտանիքին նաև սնունդ է տրամադրվել։ Եթե ընտանիքը որևէ չափորոշիչով չի համապատասխանում կառավարության ծրագրերին, ուրեմն չի համապատասխանում»,- նշեց նա։

Այսպիսով՝ ստացվում է, որ հինգ հոգանոց ընտանիքը պետք է գոյատևի 37.500 դրամ նպաստով։ Մինչդեռ օրերս քաղաքացու հետ հեռախոսազանգի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել էր, երբ քաղաքացին ասել էր, որ երեք հոգով քառասուն հազար դրամով են ապրում։

Երեկ էլ ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ներկայացրած իննը ծրագրերը սպառիչ չեն և կարող են լրացվել․ «Մենք այսօր ինը հակաճգնաժամային ծրագիր ունենք, և մենք պայմանավորվել ենք, որ պետք է անընդհատ մոնիթորինգի ենթարկենք, թե ում ենք բաց թողել»։

Հուսանք, որ կառավարությունն առաջիկայում կհամալրի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու գործիքակազմը ։

Նշենք միայն, որ այս օրերին Factor.am-ի խմբագրությանը համանման հարցերով տասնյակ ընտանիքներ են դիմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան