Սերժ Սարգսյանը կներկայանա Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով․ ի՞նչ հարցերի պետք է պատասխանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կներկայանա Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով և կպատասխանի հարցերին։ Այդ մասին նրա գրասենյակը գրությամբ տեղեկացրել է նաև հանձնաժողովին։

«Նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին»,- նշվում է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովին երրորդ նախագահի գրասենյակը նաև խնդրել է պարզաբանել՝ արդյոք փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե՝ ոչ և տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում քննիչ հանձնաժողով այցելել արտակարգ դրության ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն, կամ էլ տալ ձայնագրման հնարավորություն: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ ապրիլի 16-ին ժամը 2-ին։

2016-ին Ապրիլյան պատերազմից հետո ընդդիմությունը և վերլուծական շրջանակները բարձրացրել են տարաբնույթ հարցեր և մտահոգություններ։ Հակառակորդի սպասվելիք հարձակման մասին հայկական կողմը որևէ տեղեկություն չի ունեցել, «5-րդ ալիքի» «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում ասել է Սերժ Սարգսյանը։ Խոսելով հայկական կողմի կրած տարածքային կորուստների մասին, նա նշել է, որ կորցրել ենք ոչ թե 800 հեկտար, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, այլ՝ 400 հեկտարից պակաս։ Սակայն նկատենք, որ 2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, թե ադրբեջանցիները տարածքներ չեն ազատագրել, ընդամենը փոքրիկ տարածք՝ հարավում և հյուսիսում՝ 200-300 մետր տարածք։ Սակայն մեկ ամիս անց Ժիրայր Սեֆիլյանը բացահայտեց, որ հայկական կողմի տարածքային կորուստն ավելին է։ Ինչից մեկ օր անց միայն Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում հնչեցրեց 800 հեկտարի կորուստի մասին։ Իսկ թե ինչո՞ւ կորսված դիրքերը հետ չեն բերվել, Սերժ Սարգսյանը հիմնավորել է, որ փորձել են խուսափել  նոր զոհերից։ Արդյոք հայկական կողմն իսկապես տվյալներ չի՞ ունեցել ադրբեջանցիների հարձակման մասին, ինչպես Սերժ Սարգսյանն է պնդում, այս հարցին վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց ամիսներ անց պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը․

«Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։ Քառօրյա պատերազմի մեկնարկից առաջ մի ամիս ադրբեջանական կուտակում ա եղել ամբողջ շփման գծի երկայնքով և դրա իմացել են բոլորը»։

Կան քառօրյա պատերազմին վերաբերող առանցքային հարցեր, որոնց պատասխանը պետք է տա Սերժ Սարգսյանը, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Իր համար գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը հրաման չի արձակել հետ բերելու գրավված մարտական դիրքերը․ «Ինչո՞ւ չտվեցին հակագրոհի հրաման և ինչու հերթական անգամ ռուսների հորդորին հետևելով հակագրոհի հրաման չտվեցին։ Եթե զոհ շատ կունենայինք, ապա թող այնպես հակագրոհ նախապատրաստեին, որ զոհ չլիներ, ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն՝ ինքն իր անգործությունը, պայմանավորված թեզիսը հաստատող պնդում է անում։ Ապրիլյանի վերաբերյալ կենսական հարց կա՝ պատերազմը համաձայնեցվա՞ծ էր, կազմակերպվա՞ծ էր»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը առանց Արցախի ԶՈՒ շտաբի պետի մասնակցության է Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակից Նեջմեդդին Սադիկովի հետ կնքել կրակի դադարեցման մասին համաձայնագիր․ «Որի արդյունքում այդ կորցրած դիրքերը մնացել են Ադրբեջանին։ Ըստ ներկայացված տվյալների, դա եղել է այն պատճառով, որովհետև Սադիկովը պահանջել է, որ այդ դիրքերը պիտի չվերադարձվեն։ Այսինքն՝ դա ապօրինի պահանջ էր, որը Հայաստանն ընդունեց ի դեմս Սերժ Սարգսյանի։ Սերժ Սարգսյանն էլ խոստովանեց, որ նա ընդունել է Սադիկովի ապօրինի պահանջը»։

Սերժ Սարգսյանից բացի հակառակորդի վերահաս հարձակման մասին տվյալների բացակայության թեմայով խոսել է նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Հարցին՝ ինչո՞ւ էր մեզ համար անակնկալ հակառակորդի հարձակումը, ըստ տվյալների՝ առաջին օրն ենք ամենաշատ զոհերն ունեցել, Զաքարյանը պատասխանել է․ «Հակառակորդի հարձակումն իրականում եղել է անակնկալ, որովհետև հակառակորդին բանակցային գործընթացում որևէ շանս տրված չէր և քաղաքական հնարավորություն չի ունեցել ռազմական գործողություններ սկսելու։ Դա եղել է ռազմական ավանտյուրա, որով փորձել է խառնել բանակցային գործընթացում եղած դիրքերը ինչի արդյունքում ձախողել է։ Ես պնդում եմ, որ այո՛, հետախուզությունը չի ահազանգել հարձակման մասին և հարձակումն իրոք եղել է անակնկալ»։

Լևոն Շիրինյանը, սակայն, արժանահավատ չի համարում Հայաստանի նախկին իշխանության առաջ քաշած այս տեսակետը․ «Ռուսական Տ-90 տանկերը, որ շարժվում են, ձայները 40 կիլոմետրից գալիս է, մարդը պիտի լինի քոռ, ապուշ, որ չհասկանա՝ ելման դիրքեր են հասել։ Ինչի՞ մասին է խոսքը, էդ նշանակում է ինքը լավ էլ տեղյակ է եղել»։

Ապրիլյան պատերազմով խախտվել է հրադադարի՝ 1994 թվականին կնքված պայմանագիրը և ուժի չգործադրման սկզբունքը, ինչն իրավունք էր տալիս Հայաստանին ճանաչել Արցախի անկախությունը, նկատում է Անդրիաս Ղուկասյանը, ընդգծելով՝ թեև անդառնալի կորուստներ ունեցանք պատերազմում, այդուհանդերձ, ոչ միայն ճանաչում տեղի չունեցավ, այլև Արցախի հետ չկնքվեց ռազմական փոխօգնության պայմանագիր։

«Եվ առհասարակ, Հայաստանը միջազգային հարթակում որևէ գործողություն չարեց, որը կնշանակեր՝ Հայաստանը պահանջում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել կատարած ագրեսիայի համար, չի կատարվել, չկա այդպիսի նոտա։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը որպես ՀՀ նախագահ անգործություն է ցուցաբերել։ Սա այն կարևոր հարցն է, որը վերաբերվում է անձամբ Սերժ Սարգսյանին։ Ինչպե՞ս ստացվեց, որ Իլհամ Ալիևը մնաց անպատիժ։ Այս բոլոր հարցերը, եթե հանձնաժողովում տրվեն Սերժ Սարգսյանին դա բոլորովին այլ իրավիճակ կստեղծի»։

Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ի սկզբանե ստեղծվել է որպես քաղաքական ու քարոզչական գործիք՝ նախկին իշխանությունների ու Զինված ուժերի որոշ սպաների վրա ճնշում գործադրելու նպատակով, կարծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Այսում է՝ որևէ արդյունք հանձնաժողովը մինչ օրս ցույց չի տվել։

«Կարող էր օգտակար լինել, եթե սա լիներ զուտ ռազմական, մասնագիտական հանձնաժողով, դրան կողմ կլինեի։ Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի այստեղ Ազգային ժողովը, որովհետև դա ռազմական մասնագետների ոլորտ է, այլ ոչ թե հանրային քննարկումների»։

Ըստ Վրթանեսյանի՝ Ապրիլյան պատերազմին վերաբերող և հանրային տիրույթում քննարկված հարցերի մի մասը օրակարգ է մտցվել քաղաքական շահարկումների նպատակով, ինչից պարբերաբար օգտվում է իշխանությունը․ «Օրինակ՝ հայտնի 80-ականների զենքի քարոզչական թեզը, որ առ այսօր օգտագործում է Փաշինյանը, ամեն անգամ ապացուցվում է, որ իր պնդումները կեղծ են ու սխալ, կոնկտեքստից կտրված են, բայց նա շարունակում է հարցը օրակարգում պահել, իր համար հարցը քաղաքական շահարկումների հարց է։ Շահարկում էր արվում, թե իբր Յուրի Խաչատուրովը փոխանակ կռիվն սկսելուց հետո զբաղվի իր գործով, իբր բիլիարդ էր խաղում։ Լսել եք երևի այդ հեքրիաթը, սա ասողը դատարանում որևէ բառ չկարողացավ ասել, արդյո՞ք շահարկումները դադարել են, ոչ չեն դադարել։ Թե տեղեկություններ ունեին, բայց չեն գործել, նույն տիպի շահարկումներ են։ Եթե նպատակը մադրու գլխին սարքելն է, անկախ ապացացույցներից, իրենք չլսելու են տալու և շարունակելու են, ասելու են այսպիսի հարցեր կան»։

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նշել է, որ Սերժ Սարգսյանի ու Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով ներկայանալը կլինի աշխատանքների կուլմինացիան։ Ստեղծումից ի վեր ուսումնասիրվել է մոտ 25 000 էջ փաստաթուղթ։ Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչև հունիս ամիս, երբ կհրապարակվի վերջնական եզարակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան